вход для пользователя
Регистрация
вернуться к обычному виду

"Необычный армянин - Обычный армянин" - разговор Армена Хечояна с Пьетро Кучюкяном

29.11.2012 Армен Хечоян Статья опубликована в номере №1 (40).
Комментариев:0 Средняя оценка:4/5

Пьетро Кучюкян родился 18 января 1940 года в Арко (провинция Тренто), в Италии, в семье Игнадиосwа Кучюкяна и Паолы Бруньоли. Его предки по отцовской линии переселились в Константинополь из Себастии. Отец приехал в Италию в 1915 году, учился в Венеции у мхитаристов, затем получил медицинское образование в Туринском университете.

Пьетро Кучюкян тоже обучался вначале у мхитаристов, а затем медицине в университетах Падуи и Милана. В 1967 году он женился на преподавательнице философии и истории Анне Марии Самуэлли.

Любитель-энтузиаст конного спорта, планеризма, тенниса и в особенности кроссовых мотогонок, он стал тренером команды гонщиков мотоциклетного завода. В 1981 году один из его гонщиков выиграл мировое первенство.

Кучюкян сотрудничал как журналист-фрилансер с итальянским ежемесячником «Motociclismo» и ежедневным финансовым обозрением «Il Sole 24 Ore». Он написал более сотни статей о своих путешествиях и два технических руководства по езде на мотоцикле.

В 1988 году после землетрясения в Армении он одним из первых отправился в зону разрушений. В тесном сотрудничестве с сотрудниками «Итальянской деревни» в Спитаке он участвовал в организации помощи Армении из Италии, в частности, помогал строительству и оснащению стоматологической клиники в Спитаке и трех школ в Степанаване. В июле 2009 года за участие в ликвидации последствий землетрясения он получил звание почетного гражданина Спитака. Он был избран членом правления Союза армян Италии, где отвечал за отношения с Республикой Армения. С 1996 года он более десяти лет был президентом Совета при посольстве РА в Италии.

Вместе с Габриэлем Ниссимом, Анной Марией Самуэлли и Юлиановой Радиче Пьетро Кучюкян стал одним из основателей Комитета по Садам Праведников во всем мире, который поставил своей целью увековечить память Праведников всех геноцидов XX века. В 2003 году он получил большую золотую медаль «Ambrogino d’Oro» от Городского совета Милана за вклад в увековечение памяти иностранцев, которые помогали армянам во время Геноцида. В марте 2007 года Пьетро Кучюкян был назначен Почетным консулом Республики Армения в Милане.

Пьетро Кучюкян обычно путешествует по миру на мотоцикле. Его книги появились в результате поездок по Армении и Грузии, Ирану и Сирии, Египту, Австралии, Японии, Южной Африке. Под его редакцией вышли воспоминания выжившего во время Геноцида Рафаэле Джаникяна «Хоторджур». Он спонсировал издание «Руководства по работе на компьютере» на армянском языке для учащихся старших классов, а также новое издание на армянском языке сказки «Пиноккио». Кучюкян перевел на итальянский язык сборник трудов Католикоса Гарегина I «Идентичность Армянской Церкви». В 1995 году он организовал выставку «Армин Вегнер и армяне Анатолии в 1915 году», которая с успехом прошла в крупнейших городах Италии (собрав здесь в общей сложности около миллиона посетителей), а также в США, Великобритании, Греции и на Кипре.

Каждый год, к 24 апреля он отправляется в Армению, привозя землю с могил Праведников для закладки в Стену Памяти в Цицернакаберде. Он состоит в Совете, по решению которого присуждается ежегодная премия Президента Армении за выдающийся вклад в дело признания Геноцида армян.

Ավտո և մոտո

Ուրեմն, եթե դու ավտոյով կերթաս, ոնց որ հեռուստացույցի առջև ըլլաս, ու նստած ես, և կդիտես: Ո՛չ հով կզգաս, ո՛չ ձյուն, ո՛չ արև` ոչինչ: Եթե ուզում ես գնալ, դժվար է միշտ, մարդ կա, թրաֆիկ կա հետո, երբ կհասնես տեղ մը: Եթե ավտոյով ես, ավտո և մարդ սահման կա, որին ճանաչում ես: Արդեն սահման կա, և չես կարող լավ հարաբերություններ ակնկալել:
Ուրիշ բան էլ կա ավտոյի մասին. դու կարող ես արգելակել, երբ ուզես, առանց մտածելու: Մոտոյով առաջ մտածում ես, ավտոյով առաջ մտածել չկա, չես պատկերացնում, թե ինչ կլինի մինչ այդ: Բայց եթե մոտոցիկլետով լինես, չես կարող գնալ, երբ ուզես, դառնալ, երբ ուզես. պետք է պատրաստվել: Ամեն ինչ պետք է մտածես առջևդ: Եթե դու մոտոցիկլետով գնաս, և մեքենա գա առջևդ, ես ի՞նչ կանեմ, որպեսզի վտանգ չլինի: Մեքենայեն կշեղիմ, գլուխը կնայեմ սկզբում, հետո կնայեմ աջ ձեռքին, հետո անիվները կնայեմ, որպեսզի գիտենամ, թե ինչ կպատահի: Պետք է առաջ մտածել մոտոցիկլետով:

 
На горнолыжной трассе в Мадонна ди Кампильо (Италия)

Ես շատ աշակերտ ունեցա, որ սովորցրեցի, թե ինչպես պետք է գնալ մոտոցիկլետով: Հիմա նրանք մեծացան, 30-40 տարեկան են, երբեք վթար չունեցան ավտոյի հետ, որովհետև առաջ մտածում են: Ուրիշ բան էլ կա մոտոցիկլետի հետ կապված. եթե տեսնիս գյուղ կամ քաղաք, քեզ աղքատի պես կընդունեն, կամ ոչ որպես կարևոր մարդու, և ուրեմն իրենց սիրտը կբանան քեզի շատ լավ ձևով: Եթե մեքենայով անցնես, ոչ մեկը քեզի հոգ չի տանի: Սկզբում կսկսեն մեքենան նայել, հետո` քեզի: Իսկ եթե մոտոցիկլետով լինես, կասեն, որ նորմալ մարդ է ասիկա` աղքատ է: Եթե օգնության պետք ունես և մոտոցիկլետով ես, պատրաստակամ են քեզ օգնելու, իսկ եթե ավտոյով ես՝ դժվար է:

Տարբերությունը մեծ է մոտոցիկլետի և ավտոյի, բայց ամենակարևոր բանն եմ ասում. եթե կարող ես մասնավոր մոտոցիկլետով դուրս գալ մասնավոր ճանապարհներ և այնտեղ բերդ տեսնես կամ մեկ այլ բան, կարող ես մոտենալ, իսկ մեքենայով չես կարող: Ուրեմն, նաև ժամանակի խնդիր է: Մոտոցիկլետը ժամանակը կրճատում է. ամեն ինչի կարող ես հասնել արագությամբ, ավտոյով չես կարող հասնել երբեք: Ես ի՜նչ տեղեր տեսա Թուրքիայում, որ ոչ մեկը չի կարողացել տեսնել, որովհետև մեկ-երկու ժամ ոտքով պետք է գնաս, մեքենա չի հասնում այնտեղ, ճանապարհ չկա, իսկ ես մոտոցիկլետով կարողացա հասնել և շատ բաներ տեսա: Այդ կապերով կարողացա ամեն գյուղերը տեսնել Թուրքիայում, Վրաստանում, Պարսկաստանում, Սիրիայում, Հորդանանում, Եգիպտոսում, Թունիսում, Մարոկկոյում, Նամիբիայում, Մեքսիկայում, Հարավային Աֆրիկայում և այլն, և այլն:

Թաղված մոտոցիկլետ

Հայրս ուներ մոտոցիկլետ: Երբ ես 10-11 տարեկան էի, տալիս էր քշեի, հետո փոքր մոտոցիկլետ էի քշում շատ լավ: Հետո ես վարժարան գնացի Վենետիկում, Մուրադ-Ռաֆայելյան վարժարան: Վարժարանում սովորեցի տասներկու տարեկանից մինչև տասնութ տարեկան:
Երբ վերադարձա տուն, մոտոցիկլետ չկար: Դա ամառային արձակուրդներին էր: Հարցրեցի. «Ի՞նչ է եղել մոտոցիկլետը»: Մայրս ասաց. «Նայի՛ր, հայրդ կվախենար, թաղեց գետնի տակ»: Ամա՜ն, մտածում էի, թե ի՞նչ անեմ: Մեկ տարի հետո փորեցի, հանեցի, կտոր-կտոր արած էր: 4800-ից ավել կտորներով: Հանեցի, որ մաքրեմ: Երեք ամիս աշխատեցի, հավաքեցի, և այն «քայլում» էր: Միայն 3 կտոր դուրս մնաց, 3 փոքր կտոր, և մինչև հիմա չգիտեմ, ինչո՞ւ դուրս մնացին: Ավելացան:

Փոքր մոտո էր, «Lambretta» կկոչվեր, իտալական մոտոցիկլետ էր: Երբ վերջապես հավաքեցի մոտոցիկլետը, սկսեցի պտտվել: Մի բարեկամ ունեի, նրա հետ կպտտվեի: Քանի որ այն ժամանակ մոտոյի գլխարկ չկար, ես գերմանական երկու հատ ռազմական, նացիստական գլխարկ առա, ներկեցի կապույտ և գնացի: Այդ ժամանակ տասներեք տարեկան էի:
Այդ ժամանակ, երբ մոտս փող չկար, գնում էի վանքերի կողմը: Քանի որ հորս ճանաչում էին, ինձ առանց փողի էին ընդունում գիշերելու համար: Ցերեկը քշում էի, գիշերներն էլ վանքում էի մնում: Ծնողներս ինձ կվստահեին: Հետո բարեկամս տասնհինգ տարեկան էր և բավական լուրջ էր:

Չորս տակտով շարժիչը

Կարևոր է, որ մոտոն լինի թեթև: Ռուսաստանից տիտանիուս պատվիրեցի և շինեցի խողովակները: Տիտանիուսներն իրար կպցնելը շատ դժվար է: Այնտեղ մասնավոր սենյակ կար: Փոքր սենյակ էր, մեջը՝ արգոն, դրանով պետք է կպցնեի: Դժվար էր: Շատ դրամ ծախսեցի, բայց մոտոցիկլետը 90 կգ-ից դարձավ 74 կգ, բավականին թեթևացավ, և հիմա ավելի լավ կքշեի: Այն ժամանակ շարժիչները երկու տակտով էին, և բենզինի մեջ յուղ էիր լցնում նաև, բայց իմացա, որ ճապոնացիները պատրաստել էին չորս տակտով շարժիչ, և բենզինն առանց յուղ: Սակայն դա միայն ԱՄՆ-ը կծախեր: Այդ ժամանակ գնացի Ամերիկա և գնեցի այդ շարժիչից: Հատուկ գնացել էի, որ դա գնեի: Ամերիկայում քշելու հատուկ իրավունք էլ հանեցի և հոս բերեցի:
Իբրև թե դասարան էր, որտեղ այդ իրավունքը ստանալու համար սովորում էինք: Տաս հոգի էինք: Կարծեմ կես ժամից պետք է լրացնեինք թեստը, իսկ ես երեք ժամ մնացի: Անցա և պրծա: Առաջին տեղը, որ գնացի այդ օֆիսներից, հարցրեցին` ամերիկահպատակ եմ, ասացի՝ ոչ, նրանք էլ ասացին, որ հնարավոր չէ իրավունքի թուղթը վերցնել: Ուրիշ տեղ գնացի, նորից հարցրեցին` ամերիկահպատակ եմ, ասացի` այո: Կուզեի ունենալ դա:

Հողից բարձր, վերևից` ցած

Այնուհետև ի՞նչ արեցի: Շվեյցարիայում աշխարհի մրցում կա այդ տեսակ` Տրիալ կասեն: Մեկը կա, անունը՝ Սեմմի Միլլեր, նա թեթև մոտոներ էր սարքում: Նա Ամերիկայում էր, Հոնդայի համար մասնավոր բաներ էր սարքում: Գնացի նաև, որ իրեն տեսնեմ: Խոսում էի իրեն հետ, մեկն եկավ այնտեղ, Իտալիայի մոտոցիկլիստների նախագահն էր: Ինձ ասաց, որ իրենք գիտեն, որ շատ հետաքրքրված եմ մոտոներով, կուզեն ֆիրմայի մեջ մտնել և օգնել, որպեսզի նրանք այսինչ տեսակ մոտոցիկլետ սարքեն, որն այն ժամանակ միայն իսպանացիները կշինեին: 3 տեսակ` Ossa, Montesa, Buntaco: Սրանք իսպանական էին, իսկ իտալական չկար:
Իտալիայի մոտոցիկլիստների նախագահը, որ հետո եղավ աշխարհի մոտոցիկլիստների նախագահը` փաստաբան-ադվոկատո Ձերբին, թերթերից գիտեր, որ ես այդպիսի բաներով կզբաղվեմ: Մրցույթներին մասնակցում էի: Երեսուն տարեկանում նոր անցա նորմալ մոտոցիկլետից մասնագիտական մոտոցիկլետի: Հետո Իտալիայի չեմպիոն եղա: Մոտոցիկլետ մը կա, որ երկու հոգով կքշես, դրա Իտալիայի չեմպիոն եղա: Ես այնչափ լավը չէի, բայց այն տղան, որ հետս էր, շատ լավն էր: Ինքն էր քշում:

 
Перед пилотированием планера вместе с другом, канадским армянином Джозефом Гурунляном

Գնացի Միլան, մոտոցիկլետներ պատրաստող ֆիրմա: Ֆիրմայում հարցրեցին, թե ինչպե՞ս է շինվում մոտոցիկլետը, որը կհաղթի: Պատասխանեցի` տակից բարձր, այսինքն` հողից բարձր, վերևից` ցած: Ինձ ասացին` խենթ է ասիկա: Հիմա ասեմ` ինչու. տակից բարձր պետք է լինի, որպեսզի քարերի վրայով անցնի, իսկ վերևից ցածր, որպեսզի կարողանաս լավ շարժել, որ ոտքերին չխանգարի:
Սարքեցին իմ պրոտոտիպով: Պահեցի մոտս, հետո արդեն նվիրեցի Մոտոցիկլետի թանգարանին:
Համատեղ «SWM» ֆիրմայի հետ Միլանում սկսեցինք աշխատել նոր մոտոյի վրա:
Իբրև ատամնաբույժ ի՞նչ եմ անում՝ մոտոցիկլետն եմ բուժում:
Լավ, ինչ որ է, երբ մոտոյով աշխարհի մրցումում գրավեցինք առաջին տեղը, նոր պրոտոտիպ շինեցինք մյուս տարվա համար, որ կոչվեցավ «Jumbo», որն ավելի մեծ մոտո է: Առաջին պրոտոտիպը ես միշտ կքշեի: Գնացի Շվեյցարիա, աշխարհի չեմպիոնատին: Միայն ես ունեի նոր միակ պրոտոտիպը: Իմ պիլոտները` վարորդները, չգիտեմ քանի հոգի էին, կարծես տաս հոգի էին, հիներով կաշխատեին, բայց այդ պրոտոտիպը, որ մենք շինած էինք ինժեներների հետ միասին, շատ դժվար էր աշխատեցնել, շա՜տ: Պինդ և լավ չէր շինված, հետո փոխեցին չգիտեմ ինչով: Ես կարողանում էի վարել, քանի որ այն ժամանակ ես հետևում էի իմ վարորդներին, թե ինչպես են վարում, մրցում չէի անում այլևս, որովհետև շատ դժվար էր: Մի քանի անգամ աշխարհի մրցումներին եմ մասնակցել: Հինգ-վեց անգամ: Հետո ասացի, որ ավելի լավ է, որ իմ լավ երիտասարդներին հետևեմ և օգնեմ, եթե պետք ունեն, ինչ որ է: Հասա այնտեղ, և մոտոցիկլետ չկա: Փնտրեցինք, փնտրեցինք ոստիկանության օգնությամբ, բայց գողացան Շվեյցարիայում:

Իմ խումբը

«Рассеянные. Путешествие по армянским общинам мира» 1998“Земля Наири. Путешествие в Армению» 1994«Путешествие среди христиан Востока. Армянские общины в Сирии и Иране» 1997Այս խումբը տանում էի ամբողջ աշխարհով: Կիլիմանջարո, Չինաստան տարա: Ֆինանսը կտար ֆիրման: Շատ փողեր հավաքեցին իմ գործիքով: Ես դրանով մի փող չարեցի:
Կիլիմանջարո ղրկեցի, բայց չկարողացան հասնել, որովհետև հարմարություն չկար: Հետո խումբս ղրկեցի Չինաստան: Խմբումս կային անգլիացի, գերմանացի, ամերիկացի, ֆրանսիացի և այլն: Ես ղեկավարն էի: Ուզում էի Արարատ, բայց չկարողացա, իհարկե: Եվ, որպես ի ցույց, այս բոլոր երկրներում 1977-ից մինչև 1981 թվականը խումբս չեմպիոն դարձավ: Ամերիկայում չեմպիոն դարձավ ամերիկացին, Ճապոնիայում` ճապոնացին, Ավստրիայում` ավստրիացին, Գերմանիայում` գերմանացին:
Ամերիկացին, օրինակ, 18 տարեկան էր, որ ես վերցրի: Իմ տանս մնաց մեկ տարի, զավակի պես: Շատ խելացի էր, բայց խենթ:
Ուրեմն, ես կազմակերպիչն էի: Գիտեին, ասենք, որ ապրիլի 10-ին մրցում կա Շվեդիայում, ապրիլի 20-ին՝ Ֆինլանդիայում, բոլորն էլ գիտեն: Բոլոր երկրներից գնում էին Շվեդիա, այն տեղը, որտեղ գիտեին: Իրենք ճանապարհին թուղթ կպահեին և այդկերպ ամսական կտային: Ես էլ օդանավով կերթայի, կամ մինչ այդ եթե մեծ քամիոնի (ավտոբուսի) մեջ կերթայի, մեխանիկները շատ մոտոցիկլետներով մեջը կերթայինք թրեյլերով: Հոն կհասնեինք, մրցում կանեինք և այդպես:
Բայց հետո ի՞նչ եղավ: Երբ այս մրցումները հաղթվեցին, այս ֆիրմայի տնօրենները մտածեցին, որ պետք է շատ ծախսեն մոտոցիկլետի համար: Նորմալ ֆիրմա էր, իսկ իրենք մեծացրեցին տաս անգամ և սննկացան: Մտածում էին, որ աշխարհի չեմպիոն են, իսկ ո՞վ գիտե, թե հետո ինչ կլինի: Սխալ արեցին: Ես մեկ տարի պահեցի խումբս: Պահեցի տասնհինգ հոգու առանց գործի, իմ դրամովս: Քուչիկյան ազգանունիս պատճառով «Քեյ քեյ թիմ» է կոչվում. բուն անձնական, ֆիրմայի հետ կապ չուներ:
Ֆիրման հազարներով մոտոցիկլետ էր արտադրում և ծախում: Սկսեց ծանր դառնալ ինձ համար, որովհետև նրանք, որոնք գնում էին այս մոտոցիկլետները, չէին կարողանում տանել Շվեդիա, Բելգիա, Ավստրիա և այլն: Ես էի կարողանում: Սկսեցին ինձ ստիպել, որ ծախեմ, սկսեցին ինձ կոնտրակտներ և դաշինքներ առաջարկել, իսկ ես դա չէի սիրում:
Չորս օր ատամնաբույժ էի աշխատում, իսկ երեք օր` մոտոյով: Գիշերը կգնայի ֆիրմա ժամը 8-ին, 1-ին էլ հետ կգայի: Առավոտյան նորից գործի կգնայի:
Գործը 82-ին փակվեց: Դրանից հետո սկսեցինք Աննա Մարիայի հետ մոտոյով ճամփորդել:

Ֆոտոլրագրող

Ես «Մոտոցիկլիստ» ամսագրի թղթակից և ֆոտոլրագրող էի 10 տարի: Տաս-քսան հազար նկար ունեմ: Ամսագիրը ամիսը մեկ անգամ է լույս տեսնում: Արդեն երթալու համար շատ չէին ուզում ծախսել: Այդպես ինձ ասացին, որ եթե ուզեմ, կարող եմ գրել թերթերի համար: Մինչ այդ, քանի որ ես կղեկավարեի այս խումբը, որ շատ զորավոր խումբ էր այն ժամանակ, ինձի ասացին, որ խնդրում են, որ ֆոտո անեմ և գրեմ: Ճանապարհի դրամ տվեց ֆիրման: Գիտեին, որ ֆիրման կվճարի, ինձ տալիս էին հոնորար, դրամ: Հետո արդեն ամեն ֆիրմաներն իմացան, որ ես այդ գործը կանեի, օրինակի համար՝ «BMW»: Նրանք ինձ ասացին` կարո՞ղ եմ իրենց համար ռեպորտաժ անել: Իրենց հետ գնացի Մեքսիկա: Եվ «BMW»-ի մոտոյով, իհարկե:

Մատուռը Սվազիլենդում

Армянская часовня в Свазиленде, в городе МбабанеՈւրեմն Յոհանեսբուրգից գնացինք այն տեղը, ուր մեծ պարկ կա, փիղ կա... Հիմա անունը չեմ հիշում: Այնտեղից ուզում էինք դեպի ծովը գնալ, և Սվազիլենդով պետք է անցնեինք: Տարօրինակ բան կար այնտեղ. զուլուսների թագավորը, որ հարյուր կին ունի, երկու հարյուր չգիտեմ ինչ:
Այնտեղ նոր տեղ էր, և ես վերցրեցի հեռախոսի գիրքը: Բայց K-ով կնայեմ` Կարապետյան, Կրիկորյան, չգիտեմ ինչ, կամ A-ով` Աբրահամյան... Մի խոսքով, կնայեմ անունները: A-ն էի նայում, տեսա` Հայկական մատուռ: Հասցեն կար: Ճանապարհը լավը չէր, ցեխոտ էր, բայց գնացի կիլոմետրերով, մինչև հասա այդ տեղը: Լուռ մտա: Երկաթե դուռը բաց էր: Հունվարի 1-ն էր դա: Ներս մտա, տուն մը կար, մեծ տուն էր, մարդ չկար: Ուրիշ դուռ տեսա, վերև բարձրացա և մտա: Պատուհանից նայեցի, այնտեղ Արարատ կար, դրոշ կար հայկական, դուրսն էր դրված դա: Մարդ չկար: Մի քիչ հետո մյուս կողմից վար իջա, նստեցի մատուռում... Լավ մատուռ էր: Գնացի զանգակատուն: Հետո վերադարձա այս տուն և գրութուն գրեցի. «Սիրելի վարդապետ, ես հոս եմ, հունվարի 1-ն է, կուզեի ձեզ տեսնել, Դուք չկայիք, ես իմ հեռախոսի համարը կթողնեմ, եթե ուզում եք, զանգ տվեք»: Վերադարձա:
Այնտեղ խումբ կար, հավաքվեցան, տեսան, որ մենք եկել ենք: Սկսեցին հարցնել, թե ի՞նչ ենք անում այդտեղ: Հարցնում էին` ինչո՞ւ ենք խանգարում: Մի քիչ էլ գինովցած էին, հունվարի 1-ն էր, չէ՞: Նրանք ասում էին, որ այդ տան տերն ամեն ինչը կփրկե:
Նրանք ասում էին, որ այդ մարդն իրենց համար շատ բան է արել, նույնիսկ ամուսնություններ է անում, հիվանդ եթե կա, կփրկե, իրենց համար սուրբ է: Իրենք քրիստոնյա չեն: Ասացին նաև, որ սուպերմարկետ ունի: Զարմացա: Հետո գնացինք Ըմբաբանե: Վերադարձա տասնհինգ օր հետո: Հեռաձայնեց նա, ասաց, որ ինքը այսինչյանն է, ես իրեն նամակ եմ գրել: Ես ասացի. «Աաա՜, վարդապետ»: «Ի՞նչ վարդապետ, ես իսկի էլ եկեղեցական չեմ, ես վաճառական եմ, սուպերմարկետ ունեմ»: Ես էլ հարցրեցի` «Բա՞ մատուռը, որ կա»: Պատասխանեց. «Մատուռը շինեցի, երբ մամաս մեռավ: Զանգակատունն էլ` երբ պապաս մեռավ»: Հունաստանի հայ էր: Երբ Էջմիածին գնացի, Գարեգին Բ-ին ասացի, որ Սվազիլենդում մատուռ ունենք, և անունն ու հասցեն տվեցի, բայց չգիտեմ, թե ինչ եղավ:

Ճապոնիա

Ճապոնական մոտոցիկլիստների պետական խումբն ինձ հրավիրեց, որպեսզի դաս տամ, սովորեցնեմ Yamaha–ի վարորդներին: Բայց ի՞նչ կուզեին: Կուզեին իմանալ, թե ինչո՞ւ այն չէր աշխատում: Ես իմ պիլոտի (վարորդի)` բելգիացի Պիեռ Շրայբերի հետ գնացի այնտեղ: Գնացի հոն և դաս տվեցի այդ ապուշներին: Չէին կարողանում լավ շարժել մոտոցիկլետը: Ինչևէ, վերջացրեցինք, դասերը տվեցինք չեմպիոնների, և ես էի շինում, թե ուր պետք է գնալ, ուր՝ չէ. մասնավոր ճանապարհները: Մի հատ էլ ճանապարհ շինեցի, որ ոչ ոք չանցավ: Հիմա Ճապոնիայում դա կա: Կոչվում է Քուչիկյան ճանապարհ, Իվատայի մոտ է:
Մեզ ցույց տվեցին Yamaha ֆիրման: Տարօրինակ շղթա կա, շղթա կասվի, որ մոտոցիկլետը կշինեն` կոնվեեր: Դրա վերջավորությունը գրված էր 1205, հետո, երբ նոր մոտոցիկլետ պետք է շինվեր` 1206: Հետո` 1207, հետո` 1208: Բոլորը կգոռային`«Աաա՜» որ այդքան հասած է: Այսօր հասած է 1207-ի, որպեսզի ավելի աշխատեցնեն: Եվ մեզի ի՞նչ տված են` ինձ և Պիեռ Շրայբերին: Գլխարկ, որ մեկ մետր բարձր էր` կարտոնով շինված: Որպեսզի տեսնեին, թե ուր կերթայինք:
Հետո վերջին օրը քսան ինժեներ մեծ սրահում, ես ու Պիեռն էլ էինք, մեր առջև մեծ էկրան էր դրված, թարգմանիչ էլ կար, մեզ հարցրեցին, թե ի՞նչ կմտածենք ապագայի համար, ի՞նչ պետք է լինեն այդ մոտոցիկլետները: Նայեցի Պիեռին, համաձայնվեց և սկսեցինք գրել և մոտոցիկլետ շինեցինք, անիվները սրանք են, չէ՞, ամեն սիստեմ մը մշակեցինք, որ կարող են մոտենալ անիվները, ծիծաղելու համար արեցինք: Մեջը սպրինգ (զսպակ), բաներ դրեցինք, ասացինք, որ այսչափ կարող են մոտեցնել և հեռացնել անիվները: Կես ժամ տևեց, հետո բոլորը ելան և գնացին. հասկացան, որ կծիծաղեինք:

Անապատ

На борту гоночного автомобиля «Мерседес» на трассе международного автодрома в Мизано (Италия)Շատ բաներ կան հետաքրքիր, ո՞ր մեկը պատմեմ: Մի անգամ, օրինակի համար, գնացինք Թունիս: Ուզում էինք Սահարա անապատ հասնել մոտոցիկլետով, ես, ուրեմն, ետևում մեծ քանակությամբ ջուր էի վերցրել` պլաստիկ շշերով, դժբախտաբար: Բայց երբ հասանք գյուղ մը, որտեղից սկսում էր անապատը, մեզ ոստիկանությունը կանգնեցրեց: Ասացին, որ իրենք չեն կարող մեզ թողնել, որ գնանք, որովհետև կմեռնեք: Ասացին, որ իրենք հոգնած են, որպեսզի երկար ժամանակ մեռածներ փնտրեն անապատի մեջ: Ասացին, որ կարող ենք գնալ մինչև այնտեղ, որտեղ որևէ ջիփ կհասնի. «Եթե ադոր հասնի, դուք կարող եք հետևել»: Ասացի` եղավ, մենք կսպասենք: Սպասեցինք 2 օր, հետո ջիփ մը անցավ, ոստիկանությունից ինձ ասացին, որ գնանք դրա հետևից: Այսպես տարօրինակ մեկը` իսլամ, կվազեր, շատ արագ կվազեր: Վերջ ի վերջո դժվարությամբ կհետևեի, բայց ի՞նչ կլիներ. երբեմն անապատում շատ տարբեր կացություններ կան, ուրեմն, Ֆեշ-ֆեշ մտանք:
Ֆեշ-ֆեշն ի՞նչ է: Ուրեմն, տակը քար կա: Այդ քարը ծակ ունի, բայց ճանապարհի մեջտեղում է, ճանապարհին ի՞նչ կլինի: Ավազը հովով կգա և այդ ծակերը կփակե, և դու ամեն ինչ տափակ կտեսնես, բայց երբ անցնես արագութամբ, փոսի մեջ կընկնես առջևի անիվով, և բո՛ւմ: Դրան Ֆեշ-ֆեշ կասեն: Բավական խորը փոս է: Շատ խորը, բայց չես տեսնի, մոտ մեկ մետր կլինի:
Ես արդես տեսնելով կզգայի, որ բան մը կա, բայց դիմացինս անընդհատ ասում էր` պատրա՞ստ ես, պատրա՞ստ ես, նետվիր: Բո՛ւմ: Կնետվեր ինքը: Դուրսը կնայեի ես: Այսպես 200 կմ գնացինք Սահարայով: Ջուրը կտրվեցավ, որ գործում էր ամեն մի ժամում 1 լիտր ջուր, իսկ սրանք կանցնեին, չես հասկանում, թե ինչպես: 52-53 աստիճան շոգ էր:
Մտքումս ջուր կուզեի, հետո էլի ջուր: Այդ իսլամը կուշտ էր: Տեսնում էր, որ ես գնում էի, չէր սպասում՝ ինձի հակառակ: Մինչև որ հասանք օազիս: Նա գիտեր, որ քրիստոնյա էի, երբ հասանք, ասաց` բրավո՛: Սիգարետ մը տվավ ինձի: Ես էլ սիգարետը չկարողացա բռնել, անչափ հոգնել էի, բայց ասացի. «Ինձ լավ է, ես քրիստոնյա եմ»:
Ամեն տեղ արյուն էր: Մոտոցիկլետը ցիլինդր ունի, վրան կտպեի…

Թիֆլիսից Հայաստան


Пьетро Кучюкян демонстрирует внедорожный спортивный мотоцикл SWM, изготовленный им самим с использованием специальной рамыՈւրիշ բան էլ եղավ հետաքրքիր: Երբ հասա Թիֆլիս մոտոցիկլետով, կռիվ էր այնտեղ: Հետո ազերիների գյուղեր կային անտեղ` սահմանի վրա, հայկական սահմանին մոտիկ: Անունները չեմ հիշում:
Այնտեղ մնում էի «Ինտուրիստ» հյուրանոցում: Դուրս եկան անոնք, որ դրամ կփոխեին, ես վար իջա և ասացի, որ ցանկություն ունեմ Հայաստան գնալու Թիֆլիսից: Ասացի, որ փող էլ կտամ դրա համար: Եվ սկսեցին իրար մեջ խոսել: Հետո ասացին. «Շատ լավ, վաղն առավոտյան ժամը 9-ին իջեք»: Մեկին պետք է գտնեին: Առավոտյան իջա, այնտեղ մեկը կար, առանց ակռայի, խոշոր, մորուքով: Նա ասաց, որ ինքն ինձ կտանի: Մարիային ասացի` ես ասո՞ր հետ կերթամ: Ասաց, որ ինքը չի գնա: Հայերեն էր խոսում, հրեա էր, հոս տեղին հրեական նշան ուներ:


Նա էլ ասաց. «Ինձի նայի՛ր. ես հրեա եմ, պետք է ինձ հավատաս, որովհետև ես Հավլաբարում եմ բնակվում հայերի հետ և հայերեն խոսում եմ: Ես քեզի տանում եմ»:
Սկսեցինք գնալ «Ժիգուլիով»: Ուրեմն ի՞նչ կաներ այս խենթը: Ճանապարհը բավական լայն է, և, ուրեմն, կգնայինք: Երբ ճանապարհի վրա 2 մեքենա էին, նա այստեղ կանցներ, որպեսզի ժամանակ խնայե: Մեկ անգամ կեցավ միայն: Շատ արագ կերթար, հիմա՝ դանդաղ: Թուրքերն արդեն սահման դրած էին կանաչ դրոշներով: Պատուհանը բացեց և ասաց. «Հիմա ասենք այդ թուրքերին: Ես դանդաղ կանցնեմ, թող տեսնեն, որ դանդաղ եմ անցնում»: Եվ մեկը չկանգնեցրեց, մինչև որ հասանք բլուր մը: Այնտեղ նա կանգնեց և ասաց, որ այդտեղ արդեն իմ երկիրն է, և ես պետք է իջնեմ ու գնամ համբուրեմ երկիրս: Ես իջա և համբուրեցի: Մինչ այդ մարդիկ եկան: Բավական ցուրտ էր, բայց եկան: Էվլու կկոչվեր` Ռիվանո: Մարդիկ էլ սկսեցին գալ, հողին վրա գալ:


«Триал и мотоальпинизм» 1986Ասում էին, որ հայ են՝ Ադրբեջանեն եկած այդտեղ: Խնդրեցին, որ իրենց նկարեմ, ես էլ նկարեցի: Այնտեղի ուսուցիչ կար, մեծավոր, իրենց հետ էր: Նա ասաց, որ իրենց ուղարկեմ նկարները: Ասացի` շատ լավ: Գնացինք Ստեփանավան, հետո վերադարձանք այդ մարդու հետ: Հետո սկսեցինք բարեկամանալ: Նա պատմեց, որ ինքը բանտում է եղել Սիբիրում, որովհետև մարդ է սպանել: Վա՜յ: Բայց այնտեղ կին էր գտել, որը նույնպես մարդասպան էր, և միացել էին ու ամուսնացել: Հիմա դու օտարի մասին շատ բան կդատես, բայց ասելուց առաջ ես քնած էի, ինքը ճանապարհը կտրել և դեպի Ադրբեջան էր գնում: Նա էլ շատ զգույշ էր: Ասում էր` նայի՛ր, կեցի՛ր: Նայեցի և ասացի, որ ախր ճանապարհը սխալ է, նա էլ վերադարձավ:

Երկու գյուղ

В училище Мурат-Рафаэлян в 1953 годуՄեկ տարի հետո ես որոշեցի գնալ Էվլու: Նաև տեսնեմ, թե ի՞նչ եղավ այդ մարդկանց հետ: Ես այն նկարը, որ նկարել էի, փոստով ուղարկել էի նրանց: Գնացի, իմանամ այդ նկարը հասել է, թե՞ ոչ: Այնտեղ ասացին, որ միայն ուսուցիչը կարող է ասել՝ հասել է նկարը, թե՞ ոչ: Գնացի ուսուցչի մոտ, նա ասաց, որ նկարը ստացել են և ներողություն խնդրեց, որ դեռ չի բացել: Հարցրեցի, թե ինչպե՞ս է, որ այնտեղ է, ի՞նչ է եղել:
Պատմեց, որ նրանք հայկական գյուղ ունեին Ադրբեջանի մեջ: 1988-89 թվին, արդեն սկսեց վիճակը վատանալ: Գնացքով գնացել է Երևան և ասել՝ ո՞րն է թուրքական գյուղը, Ադրբեջանեն ամենահեռուն: Կրնան ասել, որ Կալինինոն, դա գյուղ մըն է: «Պետք է գնամ այնտեղ, գյուղապետ է, ինչ է, նրա մոտ գնամ: Ես 6 ամիս հոս պառկել եմ: Ինքը հոն տեղ կպառկեր, մեր գյուղում»: Հետո համաձայնել են փոխել տները, նա ասել է, որ թուրքերը գնան Ադրբեջան, հայերը գան հոս: Ամբողջ գյուղը՝ հազարավոր թուրքեր, ավտոբուսներով գնացին այդ հայկական գյուղը Ադրբեջանում, իսկ հայերը եկան այս գյուղ:
Բայց ասացի, որ ես տեսել եմ, որ գերեզման կա իսլամական, և լավ է, ոչինչ չարեցին, նորմալ է, մենք կպահենք: Իսկ մենք այնտեղ եկեղեցի ունենք, և նրանք էլ են ասում, որ կա եկեղեցին, բայց նաև իմացանք, որ այն զուգարան է դարձել, բաղնիք և այլն:

Մուրադ-Ռաֆայելյան վարժարան

Վարժարանին դիպլոմը շատ կարևոր է, որովհետև ընդունված էր աշխարհի բոլոր համալսարաններում: Դժբախտաբար, մտածում եմ, որ Մուրադ-Ռաֆայելյան վարժարանին մակարդակն իջավ, որովհետև հայաստանցի տղաները եկան: Կարծում եմ, որ դրա համար իջավ, որովհետև գողցան, բաներ արեցին, դուրսը բռնեցին: Հիմա լավ չեմ հիշում, բայց գիտեմ, որ պրոբլեմ կար: Սովետական Միության ժամանակներն էին, չգիտեմ, թե ով էր գալիս, բայց դրա համար չփակվեց: Փակվեց, որովհետև ֆինանս չկար, փող չկար:
Տարօրինակ մի բան: Չգիտեմ ուրիշ տեղ ինչպես է, բայց որպեսզի Իտալիայում վերջին քննությունդ անցնես, պետք է հսկիչ գար Հռոմից: Իսկ Վենետիկում հսկիչ չկար, ամենը վարդապետի ձեռքն էր: Միակ ինստիտուտն էր Իտալիայում, որ հսկիչ չուներ Հռոմից, դիպլոմ ստանալու համար կառավարական հսկողություն չկար: Հայ վարդապետներն էին հսկում:
Սովորում էին միայն տղաներ: Ուսման համար կվճարեին: Կային նաև ձրի, որ բարերար ունեին, կային, որ ընտանիքն էր վճարում:

 
Преподаватели и учащиеся «Мурат-Рафаэлян» в Венеции в 1956 году (восьмой слева в предпоследнем по высоте ряду — Пьетро Кучюкян)
Учащиеся «Мурат-Рафаэлян» вместе с американским писателем Уильямом Сарояном (крайний слева – Пьетро Кучюкян)

Սուրբ Ղազարոս գնում էինք մի անգամ Զատիկին, և այն ատեն վերջին դասարաններում գինի էլ կտային մեզ:
Իտալացիների հետ չկար հարաբերություն: Երբեմն ֆուտբոլ կխաղայինք ուրիշ վարժարանների տարածքներում, բայց տարին մեկ-երկու անգամ: Չէինք կարող դուրս ելնել: Դուրս էինք գալիս միայն կիրակի օրը երկու ժամով: Գնում էինք համազգեստով, կպտտեինք ու կվերադառնայինք: Բայց վերջ ի վերջո բան մը մտածեցինք. երբ կիրակի գնում էին հաղորդության, դրանից առաջ անպայման էր խոստովանության գնալը, ուրեմն, կասեինք, որ ամոթ է, և մենք չենք կարող ձեզ հետ հաղորդության մասնակցել` առանց խոստովանության, քանի որ գաղտնիքներ ունենք: Ուրեմն պետք է հրաման տրվի, որ գոնե շաբաթ օրը կեսօրից հետո գնանք դուրս խոստովանվելու իտալացի վարդապետներուն հետ: Վերջապես հրամանը տվեցին: Մենք էլ կինո էին գնում:
Ուսանողների մեջ բոլորն առաքելական էին: Մխիթարյաններն էլ, ճիշտն ասած, տարբերություն չէին դնում: Ես էի կաթոլիկ միայն: Հին ատենե հինգ հարյուր տարի ընտանիքս կաթոլիկ է եղել: Հայրերս Սեբաստիայից են: Երբ ֆրանկներն այնտեղ են գնացել, այդ ժամանակվանից էլ կաթոլիկ ենք:


В училище Мурат-Рафаэлян. 1956 годՄեզ համար վարժարանի ներսում եկեղեցի մը կար: Գրադարանը շատ լավն էր, լավ կահավորված էր: Եվ կենդանիներով, քարերով՝ թանգարանի նման: Կրոն որպես դաս չկար, բայց կար կրոնի պաշտպանություն, մասնավոր լեզուներով կտային, շաբաթը 3 անգամ, որովհետև գրեթե ամենքն էլ կգային իսլամական երկրներից, ուրեմն պետք է կարողանային քրիստոնյա կրոնը պաշտպանել: Ֆրասերենի դասախոսը ֆրասիացի էր գալիս, անգլերենն` անգլիացի, իտալերենն` իտալացի: Անցնում էինք անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, լատիներեն, հայերեն, գրաբար: Բավական լուրջ կրթություն էր: 18 առարկա էր: Նույնիսկ դիզայն կար` արվեստական և ինժեներական: Կոմպուտիստերիա էր նշանակված, որ նշականում է՝ հաշիվ պահել, դրամի սիստեմով: Գիտեին, որ հայերը վաճառական էին, առևտրի սիստեմը կար: Ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա: Ես շատ լավ էի մաթեմատիկայից: Իտալացի էր սովորեցնողը, ձրի կերպով, որովհետև իր հայրը շատ բարեկամ էր հայերի հետ: Ինձ համար աբոնեմենտ էր արել ֆրանսիական ընկերության հետ, որ ամեն ամիս մաթեմատիկայի խնդիրով կգային, և եթե կարողանայիր լուծել, ապա դրամ մը կուտային: Մրցումի պես բան էր: Ես կանեի միշտ այդպիսի բան և կհաղթեի:
Երբ վերջին քննությունը եղավ, ես փիլիսոփայությունից բան չէի հասկանում (և փիլիսոփայի հետ ամուսնացա, բան չէի հասկանում), որովհետև հայերեն էր քննությունը, իսկ գիրքն իտալերեն էր: Չէի հասկանում, շատ դժվար բան էր: Աշակերտներով դաշինք արեցինք, և ես ասացի, որ մաթեմատիկան ես կանեմ բոլորիդ համար, իսկ դուք ինձ կօգնեք փիլիսոփայության հարցում: Մաթեմատիկայից լավ էի, ամենուն գրեցի, իսկ փիլիսոփայությունը բանավոր էր: Դասախոսները գիտեին, որ ես ամենից շատ լավ էի, բացի փիլիսոփայությունից: Վերջը ինձ «6» դրեցին (10 բալով էր գնահատումը). բոլորն օգնել էին:

На площади Сан-Марко в Венеции в пору учебы. 1958 годՈւրեմն խոհանոցում սկզբում մայրապետներ կային, հետո գնացին, սինյոր Պլաչիդոն եկավ խոհանոց: Շատ լավ կերակուր էին պատրաստում: Կերակուրը հերիք էր, նորմալ էր: Տարօրինակ էր. ամեն օր ժամը 4-ին խնձոր և շոկոլադ էինք ուտում:

Ես բոլորից փոքր էի: Ապրիլի 1-ին միշտ կատակ կանեինք: Օր մը բարձր դասարաններում աթոռ չկար, սեղան չկար: Պարզվեց, որ մեծերն ամեն ինչը տանիքի վրա դրած էին: Այդտեղ՝ ծեծ: Կբռնեին և կասեին՝ դի՛ր ձեռքդ: Եվ փայտով խփում էին: Մենք սպասում էինք, հենց խփում էին, փախցնում էիք ձեռքերը: Վերջ ի վերջո դասատուն էլ կխնդար:
Սկզբում ես երգչախումբի անդամ էի, և ամեն 6 օրը մեկ երեկոյան երգում էինք: Խումբ մը կար մեծերի, մեկն էլ կար դաշնակահար, կլոր էին հավաքվում, մեջտեղում ազատ էր մնում, և ես քնում էի. ինձի կպաշտպանեին մյուս աշակերտները: Ես գետնին կքնանայի, իրենք կշրջեին ինձի ծածկելով, և ես չէի երգում 1-2 տարի: Չբռնվեցի, բայց գուցե գիտեր դասատուն:
Հետո սինյոր Ստեֆանո Չենեդեզեն, որ հսկիչ էր, ուրբաթ կեսօրից հետո չկար երբեք: Ազատ օր էր, նա էլ գնում էր: Ճանապարհը երկար էր, կամուրջով ոտքով կգնար, իբրև թե իր ազգականին քով, որպեսզի ձուկ ուտեր: Բայց հետո իմացանք, որ նա գնում էր ձուկ ուտելու կնոջ հետ: Ամեն ուրբաթ կերթար: Ինքն ամուսնացած չէր:

Ուսուցիչներ

Հայր Սահակ Տեր-Մովսեսյան կար, պատմագետ էր, շատ ծեր` 90-նն անց էր, Մխիթարյան էր: Գալիս էր դաս տալու, աչքերը փակում էր և պատմում պատմությունը: Մի անգամ կամաց-կամաց բոլորս դուրս եկանք, դուրս գացինք պարտեզ ման գալու: Իսկ ինքը մնաց` մեկ ժամ պատմելով: Հետո որ արթնացավ, զարմացավ, բայց բարի մարդ էր:
Ամենաչար տղան կար` Ղազարոսը, որ միշտ ամենուն կծեծեր, ինձ էլ է ծեծել, այս Հայր Սահակի մոտ հրեշտակ կդառնար: Կերթար առավոտը գուլպա կդներ, որովհետև շատ ծեր էր: Այն օրերին էլ, երբ Վենետիկում ջուրը բարձրանում էր, ինքը՝ Ղազարոսը, որ Հունաստանից էր, մեկ անիվով սայլակի մեջ էր նստեցնում Հայր Սահակին ու տանում, որ ջրի մեջ չընկնի:
Հայր Սահակը միշտ հայ ընտանիքներին հյուր էր գնում: Մեկ էլ այդպես գիշերով գնում է ու ընկնում ջուրը, մահանում: Խեղդվեցավ: Ղազարոսը կուլար, կուլար:

Հայր Եղիա Պեչիկյան կար, որ տեսուչ էր այն ատեն, շատ հայասեր էր: Նա մշտապես կապեր ուներ ոստիկանության հետ: Երբ հայերը կգային` գաղթողները և այլն, միշտ անձնագիր կտար այս հայերուն, որ այստեղից գնում էին Ամերիկա, Ֆրանսիա և այլն: Շատ էր օգնում հայերին: Ինքն էր, որ կրոնքի պաշտպանություն դասը կտար:
Հայր Եղիան էլ բավական սիրում էր մեզ: Ես լացում էի, գնում ցուրտ պարտեզում նստում, նա գալիս էր և ասում` գնա՛, գնա՛ ման արի, որ չսառես:

 
Группа учеников училища Мурат-Рафаэлян на острове Сурб Газар (с цветами в руках – Пьетро Кучюкян)

Աղի կերակուրս

Ինչպես ասացի, այնտեղ 110 հոգի կային հայ, որ ամբողջ աշխարհից էին Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյանում` Թուրքիայից, Սիրիայից, Հորդանանից, Պարսկաստանից, Եգիպտոսից, Մեքսիկայից և միայն 3 հոգի Իտալիայից: Ես էլ հայերեն չգիտեի, մինչև 12 տարեկան չգիտեի նույնիսկ, որ հայ էի: Դասատուներն արգելել էին ինձ հետ իտալերեն խոսել: Կծեծեին. փայտ կար, որ մատերին կխփեին, մենք էլ կփախցնեինք մատերը: Շատ խիստ էր, կիսազինվորական էր, անգամ զինվորականի հագուստ էինք հագնում: Ուրեմն, ես երեք տարի լացեցի: Գիշերը կուլայի, առավոտը կուլայի, միշտ կուլայի:

Дед по отцу Андон Кучюкян (Стамбул)Խենթացա. մենակս, բոլորն օտարներ են, լեզուն չգիտեի, 12 տարեկան էի: Ինչ որ ուտում էի այն ժամանակ, ամենը աղի էր, չգիտեմ ինչու: Ամեն 3 ամիսը մեկ տուն էի գնում, իսկ այնտեղ աղի չէր: Չէի հասկանում, թե ինչ էր: Իմ արտասունքներ էին, որ մեջն էր գնում և աղի դարձնում կերակուրս: Սկսեցին ուրիշ աշակերտներն էլ լալ: Մեկը Սիրիայից էր, մեկը՝ Մեքսիկայից, հինգ տարի է, որ տուն չէին երթա, մինչև որ տնօրենն ասաց, որ այլևս նման ձևով չի կարելի: Կանչեց մորս ու հորս և ասաց, որ այս տղային պետք է տուն վերադարձնել, կմեռնի այստեղ: Եկան, որ ինձ հետ տանեն, պայուսակներով, բաներով, բայց ես ասացի. «Ո՛չ, դուք բերել եք ինձ այստեղ, ուրեմն պետք է մնամ այստեղ»: Եվ մնացի:

Բայց շարունակեցի լալ: Չգնացի, որովհետև կուզեի պատժել ծնողներիս: Բերել էին, ասացի, որ կուլամ, բայց կմնամ: Մնացի, մինչև որ ավարտեցի: Առաջին տարին, որ հոն էի, 12 հոգի էին դասարանում: Երբ լրացավ առաջին տարին, ես մենակս մնացի, 11 հոգի վռնդվեցան, բոլորը Թուրքիայից էին: Ինձ ասացին, որ ես պետք է մեկ դասարան առաջ կամ հետ գնամ, ես էլ ասացի, որ ուզում եմ առաջ գնալ: Հայրս եկավ, ասաց, որ հետ գնամ, որ ավելի լավ հայերեն սովորեմ:
Սկզբում ամենը հայերեն էր: Միայն կար իտալերեն լեզուն և գրականություն, ֆրանսերեն կար, անգլերեն կար, իսկ մյուս նյութերը՝ հայկական պատմություն, գրաբար, կրոնի պաշտպանություն, հայերեն էին: 18 տեսակ առարկա ունեինք:
Երբ նամակ էի գրում, ստուգում էին իմ նամակները: Ցենզուրա էր, որովհետև ուզում էին իմանալ` ի՞նչ ենք մտածում, բայց ես շտամպին տակ կգրեի, օրինակ. «Քիչ մը շոկոլադ ուղարկիր», բայց դա էլ էին կարդում: Ապուշություն:

Համալսարան

Отец, Игнадиос Кучюкян в пятилетнем возрасте (Стамбул)Երբ ավարտեցի, փող չկար այլևս, մնացի վարժարանում` իբրև մաթեմատիկայի դասախոս, որովհետև շատ լավ էի մաթեմատիկայից, առաջինն էի: 3 տարի մնացի, իրենք այնտեղ կերարկուր կտային: Ամեն օր առավոտյան 5-ին էի զարթնում, Պադովա կերթայի, բժշկական համալսարան, միայն այնտեղ կար, ուրիշ տեղ չկար: Սովորում էի և աշխատում:
Պադովա 40 կիլոմետր հեռու էր, բայց գնացքով էի գնում-գալիս: Սկզբում ավտոբուսով էի գնում, հետո արդեն՝ մոտոցիկլետով: Երկու տարի այդպես կգնայի: Հետո շատ դժվար էր, որովհետև բժշկության շատ դժվար դասեր կային և այլն: Արդեն սկսեցի Պադովայում մնալ, մինչև որ վերջացրեցի: Վեց տարի է բժշկականում սովորելը մեզ մոտ, 6-րդ տարվա հունիսին վերջացրեցի: Վեց հարյուր հոգուց երեք հոգի էինք, որ կարողացանք վերջացնել: Պադովայի բժշկական համալսարանը, կարծեմ, Եվրոպայի ամենահին համալսարանն է կամ ամենահիներից է, և ամենանշանավորն է: Դրանից հետո, ես արդեն սկսել էի օգնել հորս, թոքերի մեջ ասեղ էի կարողանում դնել և այլն, և այլն: Հայրս հարցրեց. «Ուզո՞ւմ ես բժիշկ դառնալ, որին գիշերը 12-ին, 1-ին արթնացնում են: Ավելի լավ է ատամնաբուժ դառնաս, շաբաթ օրերը ատամնաբուժարանը կփակես և կհանգստանաս»: Հետո ասաց, որ հեշտ է, ինքն ինձ կսովորեցնի: Համոզեց:

Ատամնաբուժություն

Бабушка Шушан Кёсеян-Кучюкян (Стамбул)Տասը տարի առաջ նոր հասկացա, թե ինչու ես ատամնաբույժ դարձա:
Ուրեմն հետ գնանք 1911 թվական: Հորս մայրը թոքերի հիվանդ էր, հայրս տեսավ իր մոր մահանալը, այնտեղ էր, համբուրեց և այլն, և այլն: Նրա մայրը երեք բան ասաց մեռնելուց առաջ` զգուշանա քաղաքականությունից, կարտ (թուղթ) խաղալուց և կանանցից, և մեռավ: Անոր համար ինքը եկավ Իտալիա, երբ 12 տարեկան էր, ինքը դպրոցում այնչափ լավ չէր, սակայն լավագույն երեք ուսանողներին Մխիթարյան վարժարանը Ստամբուլից տեղափոխում էր Վենետիկ, և ինքը իշու պես աշխատեց, մինչև որ կարողացավ երկրորդ դառնալ և եկավ Իտալիա: Նրա հայրը ամուսնացած էր նրա մոր քրոջ հետ, որին հայրս չէր սիրում, ուստի գնաց: Հետո դարձավ թոքաբան:
Բայց ի՞նչ հասակացա ես: Երբ ես 7 տարեկան էի, եղբայրս ու կուզինս (զարմուհի), հեծանիվ էին քշում, ինձնից ավելի մեծ էին: Ես էլ էի ուզում հեծանիվ գործածել, բայց ես հեծանիվ չունեի և մորս հեծանիվը վերցրեցի: Որպեսզի անիվի աղմուկն էլ լինի` տա-տա-տա-տա, անիվների վրա կարտ էինք դնում, իսկ քանի որ ես ավելի խելացի եմ, ապա 4 հատ կարտ դրեցի, բայց այդ ժամանակ տոռմուզը (արգելակ) հանեցի: Ամեն օր մայրս հորս համար կերակուր էր տանում իր աշխատանքի վայր: Այդ հիվանդանոցը բլուրի մը վրա էր: Նա ոտքով բարձրանում էր, իսկ կերակուրը տալուց հետո՝ վար իջնելուց, արդեն հեծանիվի վրա կիջներ: Բլուրի տակը երկաթե դուռ մը կար, որ միշտ բաց էր, իսկ այդ օրը փակ էր, ինքը վար իջավ, զարկավ այդ դռանը, և բոլոր ատամները կոտրվեցան: Եկավ տուն արյունոտ: Ես էլ մտածեցի, որ իմ հանցանքն է, և ատամնաբույժ դարձա:
Дом, принадлежавший семье Кучюкян в СтамбулеՄայրս իմացել էր, որ ես եմ հանել տոռմուզները: Ընդհանրապես ինձ կծեծեին, բայց այդ անգամ չծեծեցին: Ութ ատամ հանեցին: Հետո պրոտեզ դրեցին: Երբ մայրս 80 տարեկան էր, ես որոշեցի նրա համար նոր պրոտեզ շինել, բայց չկարողացա: Չորս անգամ փորձեցի, բայց լավ չէր ստացվում: Հիշում էի, ինչպիսին էին ատամները, երբ ես 7 տարեկան էի, և ցանկանում էի նույնը շինել: Չկարողացա: Ատամնաբույժ ընկեր ունեի, խնդրեցի, որ նա սարքի:
Հետո բժշկություն արեցի երեք տարի Միլանում: Սկզբում գնացի Փարիզ, հետո՝ Վիեննա, որովհետև լավ դպրոց ուզում էի ունենալ, բայց ինձ ամենն ասացին, որ Միլանում ամենալավն է: Այն ժամանակ ատամնաբուժության համար ամենալավն էր, հիմա՝ չէ: Այն ժամանակ Ամերիկայեն էլ կուգային Միլան: Մինչ այդ ես սովոր էի վանքում մնալ: Իմ տնօրենը հարցնում էր, թե որտեղ կապրեմ, ես նորեն ասում էի, որ վանքի մը մեջ: Երկու տարի մնացի: Հիմա ես կլինիկա ունեմ հոս:

Отец, Игнатиос Кучюкян (крайний справа) в училище Мурат-Рафаэлян

Կլինիկա

Ինձ ասում էր, որ գնամ կլինիկա, սովորեմ այնտեղ, առաջինը մասնագիտությունն է, կես տարուց հետո ինքը կտեղափոխվի Միլանի կենտրոն, իսկ եթե հաճախորդ գա կամ հեռաձայնի, ես իրեն մոտ ուղարկեմ: Ես այսպես էի երկու տարի: Հետո ինձ ասաց, որ քանի հոգի կան, որ նախընտրում են այստեղ մնալ` կենտրոնից հեռու, ասաց, որ տուն առնեմ, ես էլ ասացի, որ շատ լավ: Այդպես սկսեցինք: Ինքը նվիրեց ինձ կլինիկան: Կողքին հյուպատոսարան կա, նույն շենքն է:
Այդ մարդը իտալացի էր, անունը՝ Կարլո Սանչես: Այս տարի մեռավ: Ես իր վիլլա գնացի, իր մոտ մնացի: Բարի մարդ էր: Նրա նվերից հետո բավական շահեցա, սկսեցի լավ ապրել: Հարուստ չէ, բայց լավ: Այդ ժամանակ մոռացա հայ լինելս: Նորից իտալացի դարձա, ինչպես որ առաջ էի: Այդպես էր, մինչև որ հայրս մեռավ:

 
Семья отца перед его рождением

Հայրս

Ուրեմն պապերիս հին անունը Ծաղիկյան էր, բայց վստահ չեմ: Երկու եղբայրներով նույն գործը կանեին, բայց չգիտեմ, թե ինչ գործ: Սեբաստիայից փոխադրվեցին Ստամբուլ: Այնտեղ 2 խանութ բացեցին, նույն բանն էին ծախում, երևի երկաթ մը, վստահ չեմ: Դա 1700-ական թվերի մասին եմ խոսում: Եղբայրներից մեկը փոքր էր, իսկ մյուսը բարձր էր: Ու մեկը Քյուչյուքյան դարձավ, մյուսը, որ բոյով էր` Բոյիկյան դարձավ: Իմ պապիկը, որ Քյուչյուքյան էր, երկաթ կզարկեր գնացքի երկաթգծի համար: Սկզբում երկաթը բերում էր Գերմանիայից: Հետո հայրս լսում է, որ պատերազմ է սկսվելու: Դա 1911 թվականն էր: Հայրս այդ ժամանակ Պոլիսում էր ու 8 տարեկան էր: Լսում է, որ հորեղբայրը, մորեղբայրն ու պապիկը իրար հետ խոսում են, որ վստահաբար պատերազմ կերթա, որովհետև երկաթը սուղացավ, թանկացավ, և հիմա անգլիացիները կուզեն Թուրքիայի շուկային մեջ մտնել: Նրանք խոսում էին, որ ավելի լավ է Անգլիայից երկաթ առնել, որը շատ ավելի էժան է: Այս խնդրի համար վստահ պատերազմ կերթար:
Հետո ասեմ, որ մեծ մայրս Քեոսեյան էր: Նա մահացավ, երբ հայրս երիտասարդ էր դեռ` 11 տարեկան էր, մահացավ Պոլիսում 1914 թվականին: Այդ ժամանակ պապս հորս ուղարկեց Վենետիկ՝ Մուրադ-Ռաֆայելյանում սովորելու: Նա եկավ Վենետիկ ընկերների հետ: Միասին նավով եկան Վենետիկ: Հետո ինքն ասաց, որ այլևս երբեք չի վերադարձել Թուրքիա, և թուղթ մըն ալ կար, որ իտալացիների թագավորի կողմից էր տրված, որտեղ նշված էր, որ չնայած նրան, որ Իգնատիոս Քուչիկյանը իտալացի չէ և ունի հայկական ծագում, մենք նրան պաշտպանում ենք: Դա թուղթ մըն էր, որ հայրս Իտալիայի պաշտպանութան տակ է: Այդ թղթի վրա Ստամբուլի կնիք կար: Ուրեմն ինքը 1923-ին կամ 24-ին, հիմա լավ չեմ հիշում, Ստամբուլ է վերադարձել, հետո անմիջապես էլ հետ է վերադարձել: Վտանգ կար, սակայն նա Իտալիայի կողմից պաշտպանված էր:
Եղել էր բանակի պատմություն, ինքը դրա համար ուզեց Իտալիայի պաշտպանությունը: Եթե ոչ, ապա նրան կբռնեին, որովհետև նա իր թուրքական պասպորտը նետեց: Ուրեմն գնաց այդ թուղթով, տեսավ իր ծնողներին, բայց երբեք չպատմեց ինձ: Շատ չէր պատմում նա, չէր սիրում: Կվախնար:
Նա պետք է վերադառնար որպես զինվոր, պետք է ծառայեր թուրքական բանակում: Եթե չգնար, կհամարվեր դեզերտիր, իսկ այդ ժամանակ պետք է գրավեին իր ընտանիքի ամբողջ ունեցվածքը: Պետութունն էր բռնագրավում: Ծնողները, բոլոր բարեկամներն ասացին, որ իրենց զավակին ուղարկել են Իտալիա, և նա այնտեղ մահացել է: Նրանք ստորագրեցին թուղթը և շուտ թաղեցին: Չգիտեմ ում Շիշլիում թաղեցին ու գերեզմանոց սարքեցին: Գրել են՝ Քյուչյուքյան:
Պապիկն ինքն ասում էր, որ բանտարկված է: Թուրքերն ուզում էին, որ բոլոր խոշոր խանութներում, բոլոր վաճառականները թուրքեր լինեն, ուստի հայերին կառնեին ու թուրք կդնեին ամեն տեղ: Այս ամենը նախօրոք մտածված էր: Օրենք կար, որ տնօրենի քովը պետք Է փոխտնօրեն լիներ, որը թուրք պետք է լիներ, որ հասկանար, սովորեր և ինքը տեղը մտներ աշխատելու: Սիրիայի դպրոցներում դեռ կա սա:
Դա ձև էր: Երևի այս ձևով բանտարկեցին, և նա մի քանի տարի մնաց բանտում: Կասեին, որ նա սրտի ցավից մեռավ: Ներսում էր, թե՞ արդեն դուրս էր եկել, չգիտեմ:
Հարուստ մարդ էր. 3 հարկանի շենք ուներ, խանութը` Գալատայի թունելի մոտ էր, տունը Պերայում էր, թաղամասի ճիշտ կենտրոնում էր: Քադիքըյի դիմացը ամառային տունն էր: Հայրս ասում էր, որ նավակ էլ ուներ, չգիտեմ` փոքր, թե՞ մեծ, որով կիրակի օրերին միասին գնում էին ձուկ բռնելու` Լյուֆեր կասին, շատ համով ձուկ է, ասում են: Երբ հայրս դեռ միակ զավակն էր, նավակի վրա կրակ կվառեին, կեփեին և կուտեին այդ ձուկը:

Прадед Антон Кёсеян (Стамбул)Քանի որ փող չկար այն ժամանակ, հայրս բժիշկ էր թոքերի հիվանդների համար, տնօրեն էր և միայն վարդապետներ ու մայրապետեր ինքը կխնամեր, այլևս ոչ ոքի: Մեծ հոսպիտալ էր, մասնավոր շենքեր էին 2 հատ, ամբողջ աշխարհի մայրապետները և վարդապետները կգային այստեղ: Կաթոլիկական հիվանդանոց էր, բայց միայն թոքերի համար: Միակն էր աշխարհում: Ինքն էր հիմնել: Երբ մահացավ, փակեցին: Շատ լավ մասնագետ էր, տուբերկուլյոզ էր բուժում: Ես հիշում եմ, որ հայրս ամեն օր, որ տուն էր գալիս, բոլոր հագուստները փոխում էր: Երբեմն կուլար, որովհետև գիշերը մեկը մահացել էր: Շատ վատ կերպով էին մահանում, խեղդվում էին արյունով: Մեզ արգելված էր տնից դուրս գալ հինգշաբթի և շաբաթ, քանի որ հինգշաբթի թոքերով հիվանդ կիները, իսկ շաբաթ օրը՝ տղամարդիկ դուրս էին գալիս հիվադանոցից: Այն ժամանակները շատ վատ էր տուբերկուլյոզը:
Հորս մեռնելուց առաջ, կինս, որ շատ լավ էր նրա հետ, (հայրս նրան սովորեցնում էր, թե ինչպես հայկական կերակուրներ շինել, Աննա-Մարիան հայկական կերակուրները շատ լավ կշինի), հորս ստիպել էր գրել իր պատմության մասին, թե ինչ է եղել Ստամբուլում: Սկսել էր գրել: Նա պատմում է, որ 1896-ին, երբ ինքը դեռ ծնված չէր, բայց գիտեր իր պապիկեն, որ հարձակում եղավ, մեծ հարձակում, 6000 հայ սպանեցին Պոլիսում: Խանութների մեջ կմտնեին և կսպանեին: Իր հայրը պատմել էր, որ բոլորը քուրդ էին և փայտից շինված նոր գավազաններ ունեին, որոնցով էլ ջարդում էին ձեռքերը, մինչև որ կտրեին: Ասում է, որ իր հոր տունը երեք հարկ էր, որի տակը նկուղ կար, և իրենք այնտեղ էին պատսպարվել: Թուրք բարեկամ ունեին, որ ասում էր, որ այդ տանը հայեր չկան, պետք չէ այնտեղ փնտրել: Այսպես ազատվեցան: Ինքն ասում էր, որ մեկ շաբաթ լուռ էին և իրենց շեռը կխմեին: Այս բաները գրեց և մեռավ հայրս:
83-ին հայրս մահացավ: Այդ թվականից հայ դարձա: 83–ին հոբբի մոտոցիկլետը գնաց և սկսեց իմ հոբբի հայրենասիրությունը: Ես սկսա հայերու մասին գրել:

Հայերի ոսկի

Ես էլ մտածեցի, որ երթամ տեսնեմ բոլորը: Գնացի Պոլիս: Առաջին անգամ լինելով Պոլիսում` տունը տեսա, խանութը տեսա, մյուս տունն էլ, որ ասիական կողմում էր: Սկսեցի խոսել հայերի հետ: Այն ժամանակ՝ 80-ական թվականներին, նրանք ասում էին, որ արտասահմանից սփյուռքահայերը կխանգարեն իրենց` միշտ խոսելով ցեղասպանության մասին, ամեն ինչ էլ լավ է այնտեղ: Վախենում էին, չէ՞: Ասիկա ինձի հետաքրքրեց, և սկսեցի կարդալ ցեղասպանության մասին և ասացի, որ պետք է երթամ տեսնեմ այդ տեղերը:

Прижизненная могила отца, Игнатиоса Кучюкяна на стамбульском кладбищеԱյդպես մոտոցիկլետով գնացի հին պատմական Հայաստան` Ղարս, Վան, Նոր Բայազեթ, Մուշ, Էրզրում, մոտոցիկլետով տեղեր գտա, որ հնարավոր չէ ուրիշ կերպով գնալ: Օրինակ համար, Յուսուֆելի մոտ գյուղ մը կար, անտառի մեջ 4 հրաշալի եկեղեցի կար: Այն ժամանակ ամեն կիրակի հնարավոր էր մեկ պատարագ անել միայն մեկ եկեղեցու մեջ: Այնուհետև այլ եկեղեցիներ գտա ուրիշ գյուղերում... շատ եկեղեցիներ ունեն:
Այնտեղ ապրողներ էին սարքել: Շատ մարդ չի մտնում այդ եկեղեցիներ: Որ շրջում էի գյուղերով, թուրքերն ինձ տեսնում էին, հարցնում, թե ի՞նչ եմ անում այնտեղ, միթե՞ հայ եմ: Ես էլ պատասխանում էի, որ այո՛, հայ եմ: Հարցնում էին` ոսկի՞ եմ փնտրում: Մտածում էին, որ հայ եմ և հետ եմ եկել իմ տուն ու ոսկի կփնտրեմ: Հետո Բայազեթ եկա հասա: Իջա փաշայի բերդը: Մեծ բերդ է, շատ տարօրինակ կերպով շինված է բլուրի վրա: Մի հատ վրացական, մի հատ հայկական, մի հատ հնդկական, մի հատ թուրքական, մի հատ քրդական շենքեր են, վատը չէ:
Այնտեղ մի քուրդ տեսա, նա ինձ էր նայում, ես` իրեն: Ասաց, որ ինքը քուրդ է, ես էլ ասացի, որ հայ եմ: Ասաց, որ քուրդ է և գերմաներենի ուսուցիչ: Աննա-Մարիան քիչ մը գերմաներեն գիտի, սկսեցինք խոսել: Ասաց, որ հոն նոր Դոգու Բայազետն է, մեկ կիլոմետր հեռու, հոս էլ Բայազետն է: Ասաց, որ այնտեղ հայկական թաղամաս կա: Ասում էր. «Տե՛ս, քարերը մնացել են», հիշում էր բոլորին, ասում էր, որ այս մեկը Հակոբյանն է, մյուսը` Բոյախչյան և այլն: Այնտեղ մեջտեղում եկեղեցին կար, որը հիմա չկա, փլված է: Նա ասում էր, որ հստակ գիտե, որ այդ եկեղեցու տակը ոսկի է թաղված, առաջարկեց իր հետ գնանք փնտրենք: Ես հրաժարվեցի, ասացի՝ խե՞նթ ես, ի՜նչ ես: Ասաց. «Նայի՛ր, ես գիտեմ տեղը ձորերի մեջ դեպի Պարսկաստան, Պարսկաստանի մոտ է: Այնտեղ ժայռ մը կա, որի վրա հայերենով բաներ են գրված»: Առաջարկեց այնտեղ գնանք: Ես կրկին հրաժարվեցի: Աննա-Մարիան ասում էր՝ արի գնանք, մի՛ վախեցիր: Իհարկե, վախենում էի, մտածում էի, որ ինձ կմորթի: Վերջը գնացինք, Աննա-Մարիան մնաց, մենք գնացինք ձորի մեջ մոտոցիկլետով, հասանք մի բարձր ժայռի: Նա ասաց, որ մենակ գնամ ժայռի մոտ, բայց ես չէի ուզում, մատիտ մը տվեցի և թուղթ մը, նա կոշիկները հանեց և բարձրացավ ժայռի վրա, այնտեղ կես ժամ մնաց, իջավ՝ տառերը գրված թղթի վրա, բայց հայերեն նա չգիտեր: Գրված էր՝ 1915, եկեղեցու հիշատակ և խաչ մը: Երևի տեր հայրերը, վարդապետները եղել են առաջ, որոնք մահացել են, կամ նրանց էլ տարել են անապատ: Ես ասացի, որ այնտեղ ոսկի փնտրելն ապուշություն է:

По пути в Карабах на мотоцикле KTM Enduro
 
На своем мотоцикле «Ява» на Селимском перевале

Հայերի ոսկորները

Դրանից հետո պատմական Հայաստանը տեսնելով սկսեցի խանդավառվել, կարդալ և այլն, սկսա ուրիշ պտույտներ: Հիմա լավ չեմ հիշում, կարծեմ, այնտեղից հետո գնացի Սիրիա` Հալեպ: Դա 1995-96 թվականներն էին: Ինձ ասել էին, որ Սիրիայում ոսկորներով մի բլուր կա: Ինձ հետ այդ ժամանակ Իտալիայի հեռուստատեսությունից եկած խումբ մը կար, որի հետ գտանք այդ բլուրը: Բոլորը նկարեցինք, ֆիլմ պատրաստեցինք, որը նաև Հայաստանում ցուցադրվեց: Այն բոլոր տեղերը, որտեղ հայեր շատ մահացան: Շադադե, օրինակ, անապատի մեջ փոսեր կա, արաբերեն դրանց ասում են «հայերի փոսեր», հենց այդ փոսերի մեջ են լցրել հայերին: Մի բեդուին պատմում էր, որ այդ փոսերի վրա փայտ էին դնում, այրում, որ փոսի միջի մարդիկ խեղդվեին: Բայց այդ փոսերի տակ երկար թունելներ կային, անցք, որը մինչև Եփրատ տանում էր, ուստի ջուրը գալիս էր և դիակները տանում Եփրատ: Հազարավոր նման զոհեր կային, կարծեմ` 40 հազար: Ոսկորներով բլուրի վրա 50 հազար մարդու ոսկոր կա: Դեր Զորում էլ փոքր որբերին այնտեղի կառավարիչ Զեքի-բեյը քարանձավի մեջ այրեց: Այս ամենի մասին ֆիլմ արեցի:

 
Вместе с директором музея-института Геноцида армян Гайком Демояном и бывшим послом РА в Италии Гагиком Багдасаряном после закладки в Стену Памяти в Цицернакаберде земли с могилы Праведницы Карен Йеппе

Мемориальная доска, установленная Пьетро Кучюкяном в Стену Памяти в Цицернакаберде

Пьетро Кучюкян закладывает землю с могилы Файеза Эль-Хуссейна в Стену Памяти в Цицернакаберде

В Цицернакаберде во время торжественной церемонии в память об Анатоле Франсе

Իսրայել

Երուսաղեմում, Իսրայելում արգելված է մոտոցիկլետը: Ուրեմն երկու դեպք պատահեցավ հետաքրքիր: Հոն Սուրբ Հակոբ եկեղեցի կար: Ես բարեկամացա մի հայ տղայի հետ, որ թոփալ էր: Դռնապանի պես բան մըն էր: Նա ասաց, որ գիշերը պետք է գյուղ գնա: Ես էլ ասացի՝ միասին երթանք: Գնացինք մեքենայով: Ես էի, ինքը և կինս: Ասաց, որ ավելի լավ է գնանք Ջերիկո, որը Մեռյալ ծովի ափին է: Այնտեղից սկսվում են արդեն արաբական հողերը: Հասանք տեղ մը, որ քարերը շարված են և ճանապարհը գոցած է, և մարդիկ այդտեղից սկսում են քար նետել վրադ: Դուրս եկավ այդ տղան և գոռաց. «Էէէ՜, էրմենի»: Այս արաբները պատասխանեցին. «Օ՜, գնացե՛ք, անցե՛ք»: Գնացինք գիշերը: Այնտեղ անապատի պես տեղ մը կա մեծ, որ պատկանում է պատրիարքարանին, մեջտեղում փոքր տուն մը կա, որտեղ երկու ծերեր են մնում: Ասացին. «Մտեք այնտեղ: Մենք հոս ստիպված ենք գնալ, եթե մենք չգնանք, հրեաները կգան, կգրավեն»:
Հետո գնացինք Ջաֆֆա, Թել-Ավիվի մոտ: Այնտեղ հայկական հին վանք մը կա և փարոս, որ լույս կտա նավակներուն: Դա հին է և չի աշխատում հիմա, բայց կպատկանի հայերուն: Վերջը հասանք այս երկու ծերերի տուն, դուռը կթակենք և կգոռանք, որ մենք հայ ենք, նրանք կբանան: Պատմեցին, որ այդ փարոսը պատկանում է իրենց ընտանիքին արդեն երկու հարյուր տարի: Օսմանյան կայսրությունից հետո իրենցն է: Ասացին, որ շատ են վախենում, որ եթե մեռնեն, և իրենց զավակներն այնտեղ չլինեն, հրեաները կգրավեն: Հրեաների համար կարևոր չէ, որ նոտարը գրել է, և եթե բան մը չի պատահել, իրենք հոս պետք է լինեն: Ասում են, որ իրենք չգիտեն, երբ են մեռնելու, բայց կվախենան:
Հետո Երուսաղեմում գնացի գերեզմանոց: Շատ լավ վարդապետ կար մեզ հետ: Գերազմանաքարերը չես տեսնում. բոլորը խոտ են: Ես ասացի, որ ամոթ է, ինչո՞ւ է այսքան խոտ, ասացին, որ երբ Զատիկ է լինում, ոչխար են բերում, և միանգամից մաքրում է: Գերեզմանի մեջտեղում քառակուսի քար մը կար: Ես հարցրեցի այդ քարի մասին: Ասացին, որ հայ երկու եղբայր էին, որ ամուսնացան իսլամին հետ, մենք նրանց փակեցինք: Հետո քովը եկեղեցի կա, որ առաջին մասը երկու մետրի չափ բարձր էր: Ես հարցրեցի, թե ինչո՞ւ չեն շինել, պատասխանեցին, որ ամենի մեջ ավելի բարձր է, քան մզկիթները, սինագոգները և այլն, դրա համար չէին շինում: Շատ բարձր էր, պետք չէր այդքան բարձր լիներ:

С Генри Моргентау III и его женой в Бостоне92-93 թվերն էին: Հետո պտտեցանք Իսրայելը և այլն, և այլն: Հետո օդակայան եկանք, այնտեղ հարցումներ կանեն միշտ: Ես քարտեզ ունեի և նշել էի կարմիր և կանաչ կետերով, թե ուր կերթայի: Իրենք բացում էին և նայում էին, որտեղ էի եղել: Հարցնում էին` բարեկամ ունե՞մ այնտեղ, պատասխանեցի` այո: Նորից հարցրեցին` ի՞նչ բարեկամ` հրեա է, թե՞ արաբ: Պատասխանեցի, որ հայ են իմ բարեկամները: Հարցրեցին` արաբներ էլ ունե՞մ, պատասխանեցի` այո: Հարցրեցին` Եվրոպայում արաբ բարեկամ ունե՞մ, ասացի` այո, մի հատ աղջիկ մը, որ ֆրանսիացի էր, ամուսնացավ արաբի հետ: Հարցրեցին, որտեղի՞ց է այդ տղան, պատասխանեցի` Սիդի-Բուզիդից, Թունիսից: Լռություն տիրեց, զինվորներ էին գնում գալիս: Աննա-Մարիան ինձ ասում էր. «Ապո՛ւշ, ինչո՞ւ ասացիր նման բաներ, քեզի պե՞տք էր»: Քիչ մը անհանգստացավ: Նրանք էլ գնում գալիս էին, աղմուկ էին անում, իրար հետ էին խոսում: Ասացի, որ մեր օդանավ նստելու պահն է արդեն: Բռնեցին մեր ձեռքերից և վազելով տարան օդանավի մոտ, խոթեցին մեջը, որ հեռանանք: Երկու օր հետո, որ հասանք Միլան, իսրայելցիները հարձակվեցին Սիդի-Բուզիդի վրա, որովհետև կուզեին Արաֆատին մեռցնել: Քանի հոգու մեռցրին, Արաֆադին չկարողան մեռցնել: Ուրեմն, պատրաստված էին հարձակվել Սիդի-Բուզիդի վրա, և ես պատահական ասացի դա:

Выступление в Национальной Академии наук РА в ЕреванеԻսրայելում չեն թողի, որ մոտո քշես, որովհետև կմտածին, որ տեռորիստ ես: Նույնպես Սիրիայում: Այնտեղ ես Հորդանանից անցա, գրեթե կես օր սպասեցի, որ սահմանն անցնեմ, չէին թողնում անցնել: Վերջապես փոքր տղա մը տեսա, 12 տարեկան, ասացի, որ օգնի ինձ, այդ փոքրերը լավ են շարժվում, չէ՞: Վերջ ի վերջո մի քիչ դրամ տվեցի, մեկ օֆիս գնացի, մեկ ուրիշը, վերադարձա, ստորագրեցի, չգիտեմ էլ ինչ ստորագրեցի այդքան, 8 ժամ ձգեցին: Գնացի Դեր Զոր, այլ տեղեր էլ գնացի և մոտոցիկլետ մը չտեսա: Միայն ես էի: Մինչև որ Լատակիա հասա: Այնտեղ լեփ լեցուն էին մոտոցիկլետները: Ալավիտներ են Ասադին բարեկամները, ուրեմն միայն իրենց կտային մոտոցիկլետները, մյուսներուն արգելված էր իբրև տեռորիստներ: Իբրև թե մոտոցիկլետով կարող ես ռումբ նետել ու փախչել: Միայն այստեղ էին մոտոցիկլետներ, ուրիշ տեղ չկար, որովհետև այստեղին կվստահեն:

Իրան

Հետո գնացի Իրան: Սկզբում այցելեցի Ղարաքիլիսայի Սուրբ Թադևոս եկեղեցի, հետո Սուրբ Ստեփանոս: Առաջին անգամ, որ գնացի այնտեղ, տեսա գերեզման մը, որ իբրև թե Վարդանանցի մեռածներն են: Ֆիլմ նկարեցի նաև Ջուղայի գերեզմանի մասին: Այդ ֆիլմը դեռ ունեմ: Մի քանի տարի առաջ, երբ նորից այնտեղ գնացի, չկային այլևս Նախիջևանի խաչքարերը:
Նույնիսկ Սուրբ Ստեփանոսի գերեզմանը չկար: Հայ ու պարսիկ միասին որոշել էին նորոգել: Նորոգեցին Սուրբ Ստեփանոսը, ուզում էին ռեստորան կամ դրա նման մի բան անել: Միգո՞ւցե չեն քանդել, բայց ես այլևս չգտա այդ գերեզմանը:
Հետո ուրիշ հետաքրքիր տեղեր էլ գնացի՝ Ուրմիա լիճը և քաղաքը: Ուրեմն Սուրբ Թադևոսում մի աղջիկ կար բժիշկ: Նա ինձ պատմեց, որ տարօրինակ վանք մը կա Ուրմիայում` Սուրբ Սարգիս: Մար Սարգիս կասին: Սիրիական (ասորական) լեզվով Մար կնշանակե Սուրբ: Ասաց, որ գնամ տեսնեմ` հետաքրքիր է: Ես գնացի հոն: Տարօրինակ եկեղեցի էր, բաժանված էր 2 մասի, առանձին դռներով` մեկը՝ հայկական, մյուսը՝ ասորական: Եկեղեցու դրսում պարսիկներ կային, սպասում էին, թերթ էին կարդում: Հնարավոր է մուլլա կամ վարդապետ էին սպասում, բայց սովորություն էր սպասել: Ինձ պատմեցին, թե ինչու: Ուրեմն, ասորական մասում անցք մը կա պատի մեջ, եթե ուզում են հղիանալ, մազերը վերցնում են մտցնում այդ անցքի մեջ և հղիանում: Այդպես էին ասում: Հայկական մասում փոս մը կար տակը` երկու մետր լայնությամբ, մեկ մետր խորությամբ: Առջևը քար մը կա, որ կարող ես համբուրել: Այս իսլամները ի՞նչ կանեին: Իբրև թե, եթե մեկը խենթ է, այդ խենթին կփակես քարով այդ փոսի մեջ և չես բանա, մինչև որ ինքը չասի, որ այլևս հիվանդ չի, առողջ է: Իբրև թե ամենը կառողջանան: Այս եկեղեցին Ուրմիա քաղաքից քիչ մը դուրս էր` բլուրի վրա: Եվ իսլամներն էլ էին հավատում դրան:

 

Թեհրանում մեծ ակումբ կա հայկական: Շատ լավ ակումբ է: Կանայք քաղաքում գլուխները կապած էին ման գալիս, ամեն ինչը փակ, տղամարդիկ էլ չեն կարող կարճ հագնել, երկարաթև է պետք, վզկապ չեն դնում, իսկ այս ակումբի մեջ նրանք իրենց կանանց ցուցադրում են, տղամարդիկ իրենց վզկապներով, գինի են խմում. լրիվ ուրիշ երկիր էր ներսում: Հետո ուրիշ փոքր քաղաք կա, որ Հայկաշեն է կոչվում, Կասպից ծովի ափին է և բոլորովին հայկական է: Փողոցներում ամեն ինչ գրված է հայերեն: Միայն հայերը կարող են մտնել այստեղ: Այնտեղ կա փոքր ռեստորան, որտեղ ֆիլմեր են ցուցադրում: Թատրոնը մեծ է: Փոքր շենք էլ կա, ուր կերթան ամառանոց: Երբ հեղափոխություն եղավ Պարսկաստանում Այաթոլլա Հոմեյնիի կողմից, այդ ժամանակ 40 հազար մարդ այս քաղաք գնացին: Հետո Թեհրանում Արարատ մեծ կենտրոն կա, որտեղ գնում են միայն հայերը կամ քրիստոնյաները, բայց ոչ իսլամ, այնտեղ էլ իրարու կնշանվեն: Թենիս կա, ֆուտբոլ: Մեծ է, մարզական տեղ է:
Մի բան էլ պատմեմ: Մի անգամ էլ, որ ես հոն գնացի, երկու հայ վարդապետ չարչարեցին, սպանեցին, կախեցին, այդպիսի բաներ: Հարցրեցի, թե ի՞նչ է եղել: Հասկացա, որ դրանք առաքելական չէին, բողոքական էին, Ամերիկայից էին և Ավետարան էին բաժանում: Առաքելական հայերին չէին դիպչում, այնտեղ թաղամաս ունեն հայկական, դպրոց ունեն, եկեղեցի, բայց միայն թաղամասի ներսում, չես կարող դուրս երթալ և քրիստոնեությունը տարածել: Բողոքականներն արեցին, բայց մեռան:
Նոր Ջուղա էլ գնացի, շատ հրաշալի բաներ կային: Անապատի մեջ մոտոցիկլետով էինք, այնտեղ կնոջս եղբայրը կար, աշխատում էր Պարսկաստանում, նրա հետ գնացինք և ամբողջ անապատն անցանք, բայց էլի մարդիկ կային, որ մեզ կհետևեին: Վախ կար, որովհետև մի քանի օր առաջ երկու ապուշ ֆրանսիացի աղջիկներ կիսամերկ հոն էին գնացել: Անապատի մեջ բեդուիններ կան, գնչուների պես են, սև վրաններ ունեն, և սպանել էին նրանց: Նրանք այն ժամանակ վտանգավոր էին, անգամ շահը նրանց դեմ բանակ էր ուղարկել և բոլորին սպանել: Մի քանի հարյուր էին:
Առաջին անգամ Պարսկաստան գնացի 1970-ական թվականներին: Այն ժամանակ Ուրմիա չգնացի, գնացի միայն Իսֆահան (Սպահան): Ինձ պատմեցին, որ երբ Այաթոլլա Հոմեյնիի կառավարությունը ուզում էր փակել բոլոր քրիստոնյա եկեղեցիները, դպրոցները և հայերինն էլ, Թեհրանից եպիսկոպոս Մանուկյանը գնաց Հոմեյնիի մոտ և ասաց, որ պայմանգիր մը կա, Նվարսակի պայմանագիրը 483 թվականի, որը կնքել էին պարսիկներն ու հայերը, Վարդան Մամիկոնյանի եղբայրը` Վահան Մամիկոնյանը: Այդ պայմանագիրը ասում է, որ մենք ազատ կրոնք ունենք Պարսակաստանի մեջ էլ: Հոմեյնին տեսավ և ասաց, որ հայերին հանգիստ կթողնի, մինչև հիմա էլ ազատ են:

Երկրաշարժ

В 1989 году во время посадки на итальянский военно-транспортный самолет, направляющийся в Армению для помощи пострадавшим от Спитакского землетрясенияՎարժարանի ընկերների հետ հոս բարեկամություն չկա: Մեկը կա, Բրեշիա կապրի: Մարտիկյանը: Ինքը բժիշկ է, հոգեբան: Մեկն էլ կա` Սևակ Կուլոջյան, որ միասին Հայաստան էլ գնացինք` օգնության, երբ երկրաշարժ եղավ:
88-ին առաջին անգամն էր, որ գնացինք Հայաստան: Մի խումբը իմս էր, որ օգնութան կգնար Սպիտակ, և մի խումբն էր, որ զինվորական էր: Կես զինվորական, իտալացի զինվորներ էին: Ես նրանց մեջ մտա իբրև բժիշկ և թարգմանիչ: Եվ առաջին անգամ եղած էր, որ ՆԱՏՕ և Վարշավայի փակտը կմիանային: Զինվոր և թշնամի էին, չէ՞: Երբ իջանք զինվորական օդանավակայանում, համբուրեցին և այլն: Տարօրինակ էր:

Спитак после землетрясенияՃիշտ այդ ժամանակ, երկրաշարժից հետո, ես էլ այդ օդանավի վրա 2 հատ մոտոցիկլետ դրի, որոնք այնտեղ նվիրեցի հայերին: Այնպիսի մոտոցիկլետներ էին` պարաշյուտով, փոքր, ինչ որ է: Ադոր համար ինձի վրա կխնդային, կասեին` ապո՞ւշ է, ի՜նչ է:
Բնավ մոտոցիկլետ քշած չէին: Միայն գյուղացիները կգործածեին քիչ մը: Ներկրում էին Ուրալ սայդքարով (sidecar — մոտոցիկլետի սայլակ) Ալյասկա, Դնեպր:
Երկրաշարժի ժամանակ ես հոն գնացի, հոստեղ մենք իտալահայոց միությունում այդ ժամանակ հավաքեցինք գրեթե մեկ ու կես միլիոն դոլար: Սկզբում Սևակ Կուլոջյանը գնաց, ինձ և մյուսներին ասաց, որ շարունակենք գործ անել: Այդպես երեք հատ դպրոց շինեցինք Ստեփանավանում և մեկ հատ ատամնաբուժարան Սպիտակում:

Два военных мопеда, доставленных в Армению для поездок из «итальянской деревни» до СпитакаԱյստեղ նաև իտալացիներն էին դրամ հավաքել` երեք ու կես միլիոն դոլար: Մենք ունենք երկու տեսակի քաղաքապետեր: Մեկը պետական է, մյուսը` քաղաքական, պրեֆեկտո կասեն, ֆրանսերենից կգա: Անոր քովը կհավաքվեր, և ինքը չէր ուզում տալ: Կգային սոցիալիստները, դեմոկրատները, լիբերալները, սրանց խմբերը, որ այդ դրամը կուզեին առնել և Հայաստանում գործ անել` ֆիրմա շինել, ասենք հիվանդանոց, տներ և այլն, բայց ինքը չէր ուզում ասոր կամ մյուսին տալ այդ գումարը: Այնքան, մինչև որ ես գիտցա և սկսեցի նրա մոտ գնալ: Ես խնդրեցի, որ այդ դրամը հասցնենք Հայաստան՝ մեղք են: Նա ասաց, որ չի լինի այդպես, քանի որ դրանք կբողոքեն: Բայց ես նորից ու նորից էի գնում: Իտալահայոց միության նախագահը կասեր` մի՛ երթա, ժամանակ կծախսես իզուր, բայց գնում էի: Վերջապես երեք տարի հետո` 91 թվին, ասաց, որ բավական խանգարեցի իրեն, և խոստացավ, որ եթե Հայաստանի նախագահը գա հոստեղ, նա ինքն իր ձեռքով այդ գումարը կտա նրան: Վեց ամիս էլ աշխատեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ նա գա այստեղ: Նա չէր ուզում գալ, ասում էր, որ ժամանակ չունի, ժամանակները շատ դժվար էին: Վերջապես եկավ այնտեղ և դրամը վերցրեց, տվեց կառավարությանը, շատ ուրախացավ այդ դրամի համար: Շատ կարևոր էր այդ դրամը այն ժամանակ Հայաստանի համար:


 
Речь в память о Джакомо Горрини, итальянском консуле в восточных вилайетах Османской империи, протестовавшем в 1915 году против Геноцида армян
 
На приеме 19 сентября 2010 года в честь Дня Независимости Армении вместе с супругой Анной Марией, послом РА Рубеном Карапетяном и его супругой

Խորհրդի նախագահ

Открытие памятной доски в честь Праведника Джакомо ГорриниՈւրեմն այստեղ դեսպան եկավ: Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը խումբ մը կազմեց, հարցրեց, թե ո՞վ իտալերեն գիտի: Գագիկ Բաղդասարյանը իտալերենից հայերեն կարողանում էր թարգմանել: Երևանից էր: Նա էլ ասաց, որ գիտի իտալերեն: Լևոնն ասաց` շատ լավ, դու Իտալիայում կլինես մեր դեսպանը: Եկավ այստեղ: Ես այն ժամանակ իտալահայոց միությունում էի, և իմ պաշտոնն էր` հարաբերություններ պահել Հայաստանի հետ, քանի որ այդ ժամանակ Լևոնին բերել էի այստեղ, որպեսզի գումարը տանք նրան:
Առաջ դեսպանատուն չկար: Ես, Հակոբ Մանուկյանը և Արտակ Սերոբյանը գնացինք, որպեսզի այդ նպատակով տուն գնեինք: Մենք՝ իտալահայոց միությունը, պիտի վճարեինք կեսը: Ավելի շուտ սկզբում՝ մենք, իսկ մյուս կեսը՝ հայ Լևոնյանները Հռոմում, որ կաթոլիկ էին: Բայց նրանք ձգեցին մինչև հիմա, մինչև երկու-երեք տարի առաջ, ինչ որ է:
Ժողով էր հրավիրվել, բոլորն եկան, հայտարարեցին, որ պետք է դեսպանության խորհուրդ կազմել: Այդպես ինձ դեսպանության խորհրդի նախագահ ընտրեցին: Քսան հոգի էին, և ես պետք է այդ խորհուրդը պահեի: Ես էլ դուրս եկա և ասացի, որ ես այլևս ժողով չեմ անելու, միայն եթե ձեզի պետք ունենամ, կհարցնեմ անձամբ, բայց չկարծեք, որ ես ժողով կանեմ: Ասեմ, որ խորհուրդը պետք է ամեն տարի, կամ տարին 2-3 անգամ ժողով աներ: Բայց երբեք չարեցի: Երբ Հայաստանում պատմեցի, խնդացին: Ասացին, որ պետք է անեի, բայց ես այդպես արեցի, և շատ լավ աշխատեցավ: Տաս տարի աշխատեցի առանց պրոբլեմ: Ժողովը կար, բայց երբեք իրար չէինք գտնում: Ես եթե պետք ունեի փաստաբանի կամ մաթեմատիկոսի, կամ էլ ճարտարապետի, ապա նրանց կհարցնեի: Նորմալ էր: Դիկտատոր ձևով էր: Այդպես առաջ գնացինք, մինչև որ այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ինձ ասաց, որ ներկայացուցիչ է ուզում Միլանում և ինձ հարցրեց` կուզե՞մ, ես էլ պատասխանեցի` այո, ինչո՞ւ չէ: Հիմա նույն գործն եմ անում, ինչ որ կանեի նախկինում. հարաբերությունները կպահեմ Հայաստանի հետ, հավաքույթներ կձեռնարկեմ: Ստացա սփյուռքի մեդալ Ֆրանսիայում, Ամերիկայում և այլն: Հետո սկսվեց հողահավաքությունը Ամերիկայում, Օսլոյում, հետո Ֆրանսիա գնացի: Գնում էի ամեն տարի մի ճշմարիտ մարդ մը գտնելու: Տանում էի այս աճյունները Ակադեմիա, նրանք էլ Ծիծեռնակաբերդում թաղում էին:
Սա շվեյցարական թերթ է: Գրված է «Հիշողության ուժը», ամեն տարի կգնամ հոն: Ծիծեռնակաբերդում այդ արարողությունը կանեն, չէ՞: Ինձի համար այստեղ գրել են, որ ես հիշողության զինվոր եմ:

 
На торжественной церемонии вместе с мэром Молино дей Торти, родного города Джакомо Горрини

Դասախոսություն, ֆիլմ, ցուցահանդես

Основатели Комитета Садов Праведников во всем мире Габриэль Нессим и Пьетро КучюкянԱննա-Մարիայի հետ գնացինք քաղաք մը` Վարալլո, որ մեկ հատ հայկական հող բերենք: Այդ Վարալլո գնացինք մեկ օր: Հայկական տներում կերակուր, հայկական դասախոսություն, արվեստ և Վեգների ցուցահանդես: Հանկարծակի մտավ թուրք մը, որ չէինք գիտե, թե ով է, և սկսեց վատ ձևով մեր շարած նկարները պատռել, գցել: Ես հեռու էի, Աննա-Մարիան փորձեց կանխել, բայց նա խփեց, և կինս գետնին ընկավ, հետո ոստիկաններ եկան և բռնեցին: Մեկ ժամ հետո մեծ ավտոբուս մը եկավ անտենաներով, Իտալիայի համաշխարհային լրատվամիջոցից ինձնից հարցազրույց վերցրեցին: Երկու ժամ հետո Վատիկանն ամեն ինչ գիտեր արդեն, որովհետև այն նկարները, որոնք հանել և պատռել էր թուրքը, պապերի նկարներ էին, իսկ տաս օր հետո Հռոմի պապը պետք է գնար Թուրքիա: Գնաց, բայց իրենք կմտածեին, որ ինքը ոչ թե հայերի հանդեպ էր արել, այլ պապի նկարների համար: Բոլոր աշխարհը ելավ: Այդ թուրքն էլ խեղճ ապուշի մեկն էր, որ քյաբաբանոց ուներ: Տեսել էր այս ցուցահանդեսը և շատ բարկացել էր, թե ինչպես են իտալացիները թույլ տալիս, որ այսպիսի սուտ բաները տարածվեն: Ցեղասպանության մասին էր այդպես մտածում: Չէ՞ որ նրանք այդպիսի կրթություն են ստանում:

Երկու տարի առաջ Հայաստանի օրերը Միլանում տասնհինգ օր նշեցինք: Ես կազմակերպեցի դասախոսություն, երաժշտություն:
Բավական աշխատանք կա: Ես կեսօրից հետո զբաղված եմ, ես հիմա աշխատանքի մեջ եմ: Երեկ չէ առաջին օրը երկու խուլ և համր եկան, Հայաստանից էին և պետք ունեին: Հետո դասախոսություն, դաս կուտամ, շատ կուտամ: Այս հինգշաբթի ցույց տվեցի Հարություն Խաչատրյանի ֆիլմը: Շատ լավ, հրաշալի ֆիլմ է, կոչվում է «Սահման»: Երևանից հրաման եկավ, որ այս ամիս արդեն Ղարաբաղի, Սումգայիթի մասին պետք է խոսենք: Կինս հետս է աշխատում: Երեկ, օրինակի համար, նա գնաց իտալական դպրոց մը` հայերի մասին խոսելու:
Բավական աշխատանք կա


Лекция Пьетро Кучюкяна «Сады Праведников»

Вместе с женой Анной Марией перед стелой памяти о Геноциде армян в Саду праведников в Левико (Италия)Реальные и виртуальные Сады Праведников хранят память о Добре. Каждое дерево, посвященное Праведникам, напоминает об основополагающей ценности человеческого сосуществования. Мы чтим людей, достойных подражания, которые отвечали на крайние проявления Зла, пытаясь помочь, спасти и свидетельствовать.

Сады Праведников – это места, которые передают нам силу обязательства сближать народы и культуры, утверждать идеалы солидарности и следовать общему Благу.


«Третья Армения. Путешествие на постсоветский Кавказ» 2007Мой поиск Праведников и свидетелей истины по армянским событиям – это не плод сентиментальности, не вариант принятия реальности и политического сотрудничества. Это борьба за правду и справедливость, продиктованная историей моей семьи и моего народа. В основе лежит вопрос, которого нельзя избежать: как людям не потерять гуманность во время трагических событий истории?

Во время абдул-гамидовской резни 1896 года число жертв среди армян превысило 300 тысяч. Семья моего отца в Константинополе была спасена турком, который стоял перед входной дверью и отвел от нее курдских бандитов, крикнув им: «Здесь нет армян!» Позднее, в начале геноцида, совершенного младотурецкими властями в 1915 году, корабль перевез моего отца, тогда еще ребенка, в безопасное место, в Венецию. Мы больше никогда не слышали о моем деде.

 
Сборник «Армин Вегнер и армяне Анатолии в 1915 году. Фотографии и свидетельства» 1996
Я вновь открываю страницы этой истории. Я путешествовал по Турции, по земле моего отца. Я слушал предания и обрывки свидетельств, встречал выживших, которые тогда встречались со свидетелями. Я глубоко прочувствовал, что означает быть жертвой отрицания памяти, и пытался понять, как возникает Зло, как трагические события прерывают цепь солидарности между людьми, как Зло в своих крайних проявлениях неожиданно набрасывается на человеческие существа; я спрашивал себя о важности общественных институтов, идеологий, фанатизма, экстремизма и тех условий, которые позволяют Злу распространяться во все стороны.

«Сад тьмы. Путешествие в Нагорный Карабах» 2003Я чувствовал бремя памяти, которая была сфокусирована только на Зле, и вину «добровольных палачей» (термин стал употребляться после выхода книги американского писателя Дэниэла Гольдхагена «Добровольные палачи Гитлера. Простые немцы и Холокост». в ней он утверждает, что подавляющее большинство простых немцев были такими «добровольными палачами» во время Холокоста в силу специфического для немецкой идентичности антисемитизма, который развивался столетиями, начиная со Средних веков, вначале на религиозной, а в дальнейшем на секулярной основе. – Прим. ред.). Я чувствовал тревогу, возмущение, ярость и беспокойство. Зачем воскрешать все это в памяти? Однако время Зла показало мне и другое свое лицо – лицо «Добрых людей», мужчин и женщин, которые преодолели страх и отозвались до, во время и после геноцида, лицо тех, кто продолжал видеть в других человечность, а не угрозу.

Фокусируясь только на совершенном Зле, мы «злоупотребляем» историей. Это не позволяет нам преодолеть раскол, который геноцид создает в истории людей.

Я продолжал искать выживших после геноцида армян в разных странах мира, я собирал их свидетельства, которые показывали мне путь не только к тем, кто помогал им и спасал их, но также к поиску тех свидетелей правды, которые раскрывали через газеты, документы и выступления суть событий, происходящих на территориях, опустошенных ужасом. Я путешествовал среди армян Диаспоры и на Кавказе. Я искал кладбища, где покоились Праведники, и принял решение воссоздать их биографии и собрать рассказы о мужчинах и женщинах, которые смогли сражаться со Злом и показали нам путь морального сопротивления. Это те, кто непосредственно противостоял преследователям в попытке остановить депортации; те, кто помогал жертвам и спасал их; кто отмежевывался от преследователей и не повиновался приказам. Были также «активисты памяти», которые платили и все еще платят цену за свою приверженность защите правды и свидетельствованию.

«Забытая земля. Дневник путешественника» 1991Вот как родился «Международный комитет по Праведникам для армян – Память есть будущее». Уже много лет, как я посвятил себя этому Комитету и по-прежнему продвигаю эту инициативу, теперь – с новым энтузиазмом, после того как я вместе с Габриелем Ниссимом основал Лес Праведников, боровшихся против геноцидов по всему миру. Я собрал, привез в Ереван и захоронил в Стене Памяти землю или частицу праха с могил Праведников для армян, включая немецкого офицера Армина Вегнера, пастора Иоханнеса Лепсиуса, писателя из Праги Франца Верфеля, посла Генри Моргентау, историка ирландского происхождения Джеймса Брайса, норвежского лауреата Нобелевской премии Фритьофа Нансена, итальянского консула Джакомо Горрини, французского писателя Анатоля Франса, Карен Йеппе из Дании, Якоба Кюнцлера из Швейцарии, мусульманина-араба Файеза эль-Хуссейна.

«Голоса в пустыне. Праведники и свидетели для армян» 2000У турок тоже были моральные противники геноцида, которые помогали жертвам и защищали их. Теперь моя цель, поскольку для этого есть подходящие условия, – почтить память тех турок «вне закона», которые противостояли «законному варварству». Я бы хотел захоронить землю с их могил в Стене Памяти и написать нашу историю совместно с ними, с убеждением, что память о свидетельствах правды и о тех, кто отказывался выполнять геноцидальные приказы в прошлом и настоящем, приведет всех к признанию события и выбору дороги диалога и примирения. Это наилучший способ почтить память жертв.

«Страна кричащих камней» 1991Сущность Зла исследовалась очень часто, гораздо реже люди задавались вопросами о фундаментальной природе Добра.

Обогащение Сада Праведников воспоминаниями о Добре также полезно, для того чтобы потомки выживших не были порабощены своим возмущением, для того чтобы рассмотреть культуры и организации, которые благоприятствовали созданию «серой зоны» (в «серой зоне» оказываются те, кто в явном виде не принимает участия в геноциде, однако фактически представляют собой среду, в которой он может быть осуществлен. – Прим. ред.) и ослаблению принципа ответственности. Оно также полезно для превращения индивидуальных воспоминаний в общую историческую память на основе общего демократического гражданства.


Возле камня и дерева в честь праведников, увековеченных в ЦицернакабердеЭто полезно для новых поколений, которые открывают себя надежде благодаря выхваченным из забвения достойным подражания личностям.


Послесловие от редакции:

Интересное ощущение складывается после знакомства с биографией Пьетро Кучюкяна, его живым и непосредственным, напрочь лишенным ложного пафоса и самомнения рассказом об эпизодах своей жизни и короткой лекцией о том деле, которому он сейчас отдает время и силы. Это ощущение сформулировано в заголовке материала. Действительно, есть что-то очень необычное в армянине, гоняющем на мотоцикле по бездорожью всех стран мира. И в то же время что-то типично армянское в мыслях и чувствах этого человека.

Проспект Праведников в МиланеЛичность Пьетро Кучюкяна не может не вызывать симпатии. Главная практическая миссия, которую он в последние годы взял на себя, – миссия доставки в Цицернакаберд земли с могил Праведников – не может не вызывать глубокого уважения. Но осмысление им самим этой миссии, которое нашло отражение в тексте лекции, слишком вписывается в рамки политкорректности, чтобы не оставить его без критики. В статье «Временная периферия» («АНИВ» № 38) уже говорилось о том, что использование для Геноцида армян тех философских, моральных, художественных и прочих идей, которые в наше время используются в связи с памятью о Холокосте, ошибочно по одной простой причине. Холокост давно уже и однозначно осужден, и у этого осуждения было множество политических последствий. Ни то, ни другое не имело место в связи с Мец Егерном. Поэтому в осмыслении Холокоста совершенно оправдан переход на иной, деполитизированный, уровень, а деполитизация темы Геноцида армян – большая и серьезная ошибка. Представим, где бы находилось сейчас человечество, если б справедливое возмущение тиранией, произволом, угнетением, насилием вело не к ликвидации последствий всего этого, а успешно переводилось в регистр умиротворяющих, исцеляющих от ярости и беспокойства мыслей о Добре. Не иначе как в веке Навуходоносора, неспособное сдвинуться с мертвой точки. Именно бескомпромиссная борьба за истребление Зла (каким его видели и понимали люди), за ликвидацию дивидендов, полученных с помощью Зла, борьба, которой нет и не может быть конца, двигала историю человечества.

 
Мемориальный камень в честь Джакомо Горрини
Как и прочие ошибки, прежде­временный переход к высоким общечеловеческим категориям до завершения трудной и жестокой борьбы за справедливость — следствие того, что с начала Нового времени армянский народ пока еще не родил хотя бы малочисленное «сословие» действительных политиков. При наличии «политического сословия» и самостоятельной политической мысли замечательные люди, подобные Пьетро Кучюкяну, с его энергией, инциативой, ориентацией на практические дела, были бы частью общеармянского Дела. Хочется верить в то, что в скором времени такие люди найдут свое достойное место в эффективной армянской Системе.
 
Мемориальный камень в честь Праведников, увековеченных в Цицернакаберде Мемориальный камень в честь Гранта Динка
Средняя оценка:4/5Оставить оценку
Использован шрифт AMG Anahit Semi Serif предоставленный ООО <<Аракс Медиа Групп>>